Քաղաքական

10.03.2017 15:06


Ա. Մարտիրոսյան. «Կարեն Կարապետյան են բերել, որ ժողովրդին խաբեն»

Ա. Մարտիրոսյան. «Կարեն Կարապետյան են բերել, որ ժողովրդին խաբեն»

Կոտայքի մարզում ՕՐՕ դաշինքը շարունակեց իր քարոզարշավը Չարենցավում, որտեղ դաշինքի անդամները ծաղիկներ դրեցին «Հայ օդաչուի» հուշարձանին:

Բնակիչների հետ հանդիպման ժամանակ դաշինքի անդամ Արմեն Մարիտրոսյանը խոսեց իշխանության քաղաքականության մասին, որով ցանկանում են մոլորեցնել ժողովրդին:

«Կարեն Կարապետյան են բերել, որ ժողովրդին խաբեն: Աշխարհում չկա մի երկիր, որտեղ վարչապետը թիմ չունենա Ազգային ժողովում: Վիգեն Սարգսյան են բերել, Արփինե Հովհաննիսյան, Տարոն մարգարյան, բայց իրե՞նք են որոշում կայացնողները: Ո՛չ: Որոշում կայացնողը Սերժ Սարգսյանն է: Ուզում են ժողովրդին մոլորեցնել»:

Ելույթով հանդես եկավ նաև Չարենցավանում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՕՐՕ դաշինքի անդամ Գագիկ Հովհաննիսյանը. «Ապրիլի երկուսին կա՛մ իշխող կուսակցությունը կկարողանա վերարտադրվել և մեզ կեղեքել, կա՛մ մենք կկարողանանք հաղթել և ծաղկեցնել մեր երկիրը»:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ նշեց. «Մենք պատրաստ ենք կրելու այն ցավը, խմելու դաժանությունների բաժակը, ձեզ հետ առաջ գնալու: Հավատացե՛ք, մենք ձեզ հետ կրելու ենք հաղթանակի բերկրանքը: Մեր երկրին ամուր բռունցք է պետք, մենք կկարողանանք լինել այդ բռունցքը»:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը