Աշխարհ

10.03.2017 13:05


Փախստականների հոսքը Գերմանիա նվազել է

Փախստականների հոսքը Գերմանիա նվազել է

2017–ի սկզբից Գերմանիա է ժամանել մոտ 29 հազար փախստական՝ հիմնականում Սիրիայից, Իրաքից, Էրիթրեայից և Աֆղանստանից: Այս մասին հաղորդում է «Գերմանական ալիքը»՝ երկրի ՆԳՆ տվյալներին հղումով։

Մինչդեռ միայն 2016-ի փետրվարին երկիր էր մուտք գործել ավելի քան 60 հազար գաղթական:

Ավելի վաղ գերատեսչության ղեկավար Թոմաս դե Մեզիերն ասել էր, որ փախստականների հոսքի նվազելուն նպաստել են «բալկանյան երթուղու» փակումը, որով ներգաղթյալները մուտք էին գործում Արևմտյան Եվրոպա, ինչպես նաև 2016-ի երկրորդ եռամսյակին Թուրքիայի և ԵՄ-ի միջև կնքված փախստականների մասին համաձայնագիրը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը