ՕՐՕ դաշինքը Կոտայքի մարզում է. նախընտրական հավաք Հրազդանում (տեսանյութ)
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները, ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել են Կոտայքի մարզ։ Հանդիպումները մեկնարկել են Հրազդան քաղաքից։
Դիմելով հրազդանցիներին՝ Արմեն Մարտիրոսյանը նշել է՝ աշխարհում քիչ դաշինքներ կան, որոնցում միաժամանակ 2 արտգործնախարար ու մեկ պաշտպանության նախարար լինեն։
–«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը գալիս է արմատական բարեփոխումներ անելու։Առաջին քայլով ազատելու ենք բոլոր քաղբանտարկյալներին, յուրաքանչյուր քաղաքացի ազատ քաղաքական գործունություն է ծավալելու,–նշել է Մարտիրոսյանը։
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը ժողովրդին ուղղված իր խոսքում նշել է՝ դաշինքը համոզված է՝ փոփոխությունները պետք է լինեն ոչ թե ապագայի համար, այլ հենց այսօրվա։
–Կան խնդիրներ, որոնք կարելի է լուծել առաջին իսկ օրվանից, առաջին ժամից. ընդամենը քաղաքական կամք է հարկավոր։ Հավատացե՛ք՝ ընտրություններով իսկապես կարելի է իշխանություն փոխել, ապրիլի 2–ին հնարավո՛ր է քվեարկության միջոցով իշխանափոխություն անել։ Եթե իշխանության գան մարդիկ, ովքեր ունեն նվիրում ու փորձ, շատ արագ հնարավոր է իրավիճակ փոխել։ Այսօրվա մեր վիճակի հիմնական պատճառն իշխանության անգործությունն է, փոփոխություններ անելու ցանկություն չունենալը, նրանց հետաքրքրում են աթոռը՝ պաշտոնը, և փողը՝ ինքնահարստացումը,–նշել է Վ. Օսկանյանը։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի խոսքով՝ դաշինքի ցանկությունն այսօր ժողովրդի հետ լինելն է։
–Երկար տարիներ ծառայելով բանակում՝ ինձ համար նույն հարթության վրա են եղել մեր հայրենիքի զինվորը, սահմանում կանգնած մեր ըմբոստ հայացքով հայրենիքի պաշտպանը և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի։ Ըստ էության, մենք ցանկություն ունենք արմատական բարեփոխումներ կատարելու, իշխանությունը տալու ժողովրդին։ Այս 25 տարիների ընթացքում իշխանությունը շատ քիչ ժամանակահատված է, որ եղել է ժողովրդի ձեռքին։ Այս 25 տարիների ընթացքում մենք լճացման պահեր ենք ապրել և քաղաքակիրթ աշխարհին համահունչ ցանկություն ունենք բոլորս, որպեսզի քաղաքական թիմերի փոփոխությամբ, մեկը մյուսին փոխլրացնելով մեր երկիրն ավելի լավ կառավարեն և տանեն դեպի զարգացում։ Մենք ձեզ հետ ենք, քանի որ ուզում ենք ժողովրդի դժվարությունների, դաժանությունների դառնությունների այդ բաժակը միասին ըմպենք՝ նույն դառնությամբ և նույն դաժանությամբ ապրենք։ Մեզանից յուրաքանչյուրը՝ և՛ դաշինքը, և՛ ռեյտինգային թեկնածուները, մեծ հեղինակություն, մեծ ավանդ ունենք, կառավարման բազմաթիվ օղակներում փորձ ունենք, որը բերել ենք ժողովրդի հետ միասին կիսելու, կառավարում իրականացնելու,–հավելել է Ս. Օհանյանը։
–Մենք օգտագործելու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու քրտնաջան աշխատանքը, նրա համար պայմաններ ենք ստեղծելու, որպեսզի իր աշխատանքով իր բարեկեցիկ կյանքն ապահովի և երկրի ընդհանուր առաջընթացը։ Արևմուտքի հետ մեր հարաբերությունները պետք է մենք բարձրացնենք ավելի նոր որակի՝ ռեալ, այլ ոչ թե փաստաթղթի վրա գրված։ Մեր ժողովրդի մեծ մասն ապրում է երկրից դուրս՝ Արևմուտքում, և դա ամենաարդյունավետ գործոնն է, որպեսզի մենք կարողանանք Արևմուտքի հետ ռեալ և շահավետ համագործակցություն իրականացնել։ Մեզ համար անչափ կարևոր է մարդը, ՀՀ քաղաքացին, հայ մարդը, այն ազգային փոքրամասնությունները՝ եզդիները, քրդերը, ռուսները, բելառուսները, հույները, վրացիները, ովքեր հայ ժողովրդի հետ Հայաստանն ընտրում են որպես իրենց հայրենիք։ Մենք մարդակենտրոն գործունեություն են իրականացնելու ՀՀ–ում։ Ես այսօր պատրաստ եմ ՀՀ–ում առաջնորդելու կտրուկ և կոշտ բարեփոխումներ, պատրաստ եմ առաջնորդելու կարգ ու կանոն և արդարություն ամրապնդելու ընթացքը։ Մեր իրականության մեջ մեզ անհրաժեշտ են բարեփոխումներ, և մեզ անհրաժեշտ է ամուր բռունցք,–նշել է Ս. Օհանյանը՝ ընդգծելով, որ դաշինքի ղեկավարման սկզբունքը լինելու է միանշանակ արդարությունը, քանի որ ՀՀ–ի նման երկիրը, որը չունի լուրջ հնարավորություններ, ելք դեպի ծով, ենթակառույցներ, բնական լուրջ ռեսուրսներ, այս իրավիճակից կարող է դուրս գալ միայն ու միայն արդարության շնորհիվ։
Այսօր դաշինքի անդամները նախընտրական հավաքներ են ունենալու նաևՉարենցավանում, Նոր Հաճնում, Աբովյանում։
ՕՐՕ դաշինքը Կոտայքի մարզում է. նախընտրական հավաք Հրազդանում (տեսանյութ)
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները, ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել են Կոտայքի մարզ։ Հանդիպումները մեկնարկել են Հրազդան քաղաքից։
Դիմելով հրազդանցիներին՝ Արմեն Մարտիրոսյանը նշել է՝ աշխարհում քիչ դաշինքներ կան, որոնցում միաժամանակ 2 արտգործնախարար ու մեկ պաշտպանության նախարար լինեն։
–«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը գալիս է արմատական բարեփոխումներ անելու։ Առաջին քայլով ազատելու ենք բոլոր քաղբանտարկյալներին, յուրաքանչյուր քաղաքացի ազատ քաղաքական գործունություն է ծավալելու,–նշել է Մարտիրոսյանը։
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը ժողովրդին ուղղված իր խոսքում նշել է՝ դաշինքը համոզված է՝ փոփոխությունները պետք է լինեն ոչ թե ապագայի համար, այլ հենց այսօրվա։
–Կան խնդիրներ, որոնք կարելի է լուծել առաջին իսկ օրվանից, առաջին ժամից. ընդամենը քաղաքական կամք է հարկավոր։ Հավատացե՛ք՝ ընտրություններով իսկապես կարելի է իշխանություն փոխել, ապրիլի 2–ին հնարավո՛ր է քվեարկության միջոցով իշխանափոխություն անել։ Եթե իշխանության գան մարդիկ, ովքեր ունեն նվիրում ու փորձ, շատ արագ հնարավոր է իրավիճակ փոխել։ Այսօրվա մեր վիճակի հիմնական պատճառն իշխանության անգործությունն է, փոփոխություններ անելու ցանկություն չունենալը, նրանց հետաքրքրում են աթոռը՝ պաշտոնը, և փողը՝ ինքնահարստացումը,–նշել է Վ. Օսկանյանը։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի խոսքով՝ դաշինքի ցանկությունն այսօր ժողովրդի հետ լինելն է։
–Երկար տարիներ ծառայելով բանակում՝ ինձ համար նույն հարթության վրա են եղել մեր հայրենիքի զինվորը, սահմանում կանգնած մեր ըմբոստ հայացքով հայրենիքի պաշտպանը և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի։ Ըստ էության, մենք ցանկություն ունենք արմատական բարեփոխումներ կատարելու, իշխանությունը տալու ժողովրդին։ Այս 25 տարիների ընթացքում իշխանությունը շատ քիչ ժամանակահատված է, որ եղել է ժողովրդի ձեռքին։ Այս 25 տարիների ընթացքում մենք լճացման պահեր ենք ապրել և քաղաքակիրթ աշխարհին համահունչ ցանկություն ունենք բոլորս, որպեսզի քաղաքական թիմերի փոփոխությամբ, մեկը մյուսին փոխլրացնելով մեր երկիրն ավելի լավ կառավարեն և տանեն դեպի զարգացում։ Մենք ձեզ հետ ենք, քանի որ ուզում ենք ժողովրդի դժվարությունների, դաժանությունների դառնությունների այդ բաժակը միասին ըմպենք՝ նույն դառնությամբ և նույն դաժանությամբ ապրենք։ Մեզանից յուրաքանչյուրը՝ և՛ դաշինքը, և՛ ռեյտինգային թեկնածուները, մեծ հեղինակություն, մեծ ավանդ ունենք, կառավարման բազմաթիվ օղակներում փորձ ունենք, որը բերել ենք ժողովրդի հետ միասին կիսելու, կառավարում իրականացնելու,–հավելել է Ս. Օհանյանը։
–Մենք օգտագործելու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու քրտնաջան աշխատանքը, նրա համար պայմաններ ենք ստեղծելու, որպեսզի իր աշխատանքով իր բարեկեցիկ կյանքն ապահովի և երկրի ընդհանուր առաջընթացը։ Արևմուտքի հետ մեր հարաբերությունները պետք է մենք բարձրացնենք ավելի նոր որակի՝ ռեալ, այլ ոչ թե փաստաթղթի վրա գրված։ Մեր ժողովրդի մեծ մասն ապրում է երկրից դուրս՝ Արևմուտքում, և դա ամենաարդյունավետ գործոնն է, որպեսզի մենք կարողանանք Արևմուտքի հետ ռեալ և շահավետ համագործակցություն իրականացնել։ Մեզ համար անչափ կարևոր է մարդը, ՀՀ քաղաքացին, հայ մարդը, այն ազգային փոքրամասնությունները՝ եզդիները, քրդերը, ռուսները, բելառուսները, հույները, վրացիները, ովքեր հայ ժողովրդի հետ Հայաստանն ընտրում են որպես իրենց հայրենիք։ Մենք մարդակենտրոն գործունեություն են իրականացնելու ՀՀ–ում։ Ես այսօր պատրաստ եմ ՀՀ–ում առաջնորդելու կտրուկ և կոշտ բարեփոխումներ, պատրաստ եմ առաջնորդելու կարգ ու կանոն և արդարություն ամրապնդելու ընթացքը։ Մեր իրականության մեջ մեզ անհրաժեշտ են բարեփոխումներ, և մեզ անհրաժեշտ է ամուր բռունցք,–նշել է Ս. Օհանյանը՝ ընդգծելով, որ դաշինքի ղեկավարման սկզբունքը լինելու է միանշանակ արդարությունը, քանի որ ՀՀ–ի նման երկիրը, որը չունի լուրջ հնարավորություններ, ելք դեպի ծով, ենթակառույցներ, բնական լուրջ ռեսուրսներ, այս իրավիճակից կարող է դուրս գալ միայն ու միայն արդարության շնորհիվ։
Այսօր դաշինքի անդամները նախընտրական հավաքներ են ունենալու նաև Չարենցավանում, Նոր Հաճնում, Աբովյանում։
7or.am