Լրահոս

10.03.2017 09:46


Ադրբեջանական զինուժը կիրառել է ԻՍՏԻԳԼԱԼ և ՍՎԴ տիպի դիպուկահար հրացաններ (ինֆոգրաֆիկա)

Ադրբեջանական զինուժը կիրառել է ԻՍՏԻԳԼԱԼ  և ՍՎԴ տիպի դիպուկահար հրացաններ (ինֆոգրաֆիկա)

Մարտի 9-ին և լույս 10-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 550 կրակոց: Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ԻՍՏԻԳԼԱԼ և ՍՎԴ տիպի դիպուկահար հրացաններ (92 կրակոց), իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 82–միլիմետրանոց ականանետ (1 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը