Խորհրդարանական ընտրություններից առաջ ստեղծված պղտոր իրավիճակը պետք է որ առանձնապես մեծ անակնկալներ չմատուցեր։ Տեղի ունեցածն իր բոլոր դրսևորումներով լիովին տեղավորվում է նորանկախ Հայաստանի ընտրական ավանդույթներում և հասարակության ու քաղաքական «վերնախավ» կոչվող իշխանական թայֆայի բացարձակ տարանջատման պայմաններում, որևէ էական գործընթացի սպասելն, ուղղակի միամտություն էր թվում։
Սակայն, այս ընտրական ցիկլի յուրահատկությունը ոչ այնքան անվանական «հաղթանակների» և պարտությունների, հերթական հաճախորդացումների ու քաղաքական ինքնասպանությունների, դիմակների պատռման և ավանդական աներեսությունների անփոփոխ շղթան է, այլ այն նոր մոտեցումներն ու իրավիճակները, որոնք, ռեյտինգային կոչված այլանդակության ներմուծմամբ, շատ բնական ու տրամաբանական են։
Տևական ժամանակ՝ շուրջ 9 տարի, ազատ տնտեսական հարաբերությունները բազարային լաչառությամբ ու զորբայությամբ հրամցնելով, քաղաքական ասպարեզը միայն կերակրատաշտը լափելու համար հարմար ախոռի վերածելով, իշխանությունը սեփական բարեկեցությունն ապահովելու ամենաարդյունավետ գործիք դիտարկելով, հասարակությանն անընդհատ անտեսելով ու միայն անվստահություն ու արհամարհանք վաստակելով, քաղաքական ու «պետական» այրերի ներկա կլանը սպառել է իրեն։
Արդյունքում` բոլորիս աչքի առաջ փլուզվում է արտաքինից անսասան թվացող, բայց իրականում ներսից ամբողջովին փտած և այլևս անկարող բուրգը։ Բուրգ, որի հավասարազոր բաղկացուցիչներն են իշխանությունները, և իրավիճակային, իշխանության ցանկացած թուլաբաժնից երազախաբ եղող, տրված խոստումներն ակնթարթորեն դրժող հեղափոխական քիրվաները։
Կարճ հայացքով և թեթևակի ուշադրությամբ նայելով այսօրվա իրավիճակին, միայն մեկ հարց է առաջ գալիս. ի՞նչ է լինելու հետո։
Ի՞նչ է լինելու, երբ իշխանություններն, անկախ իրենց կողմից պահպանվող «ժպտերեսության ու հանդարտության», այնքան են թուլացել, որ այլևս ի վիճակի չեն սահուն ապահովել իրենց իսկ աներկբա վերարտադրությունը։ Երբ այնպիսի տպավորություն է, որ հենց իրենց ներսում յուրաքանչյուրը խաղում է իր համար, իսկ հաճախ նաև խաղում են իրար դեմ։ Երբ գերադասելի է հեռանալ ընդհանուր գործից, քան մնալ ու ամրացնել «թիմն» ու շտկել թերությունները։
Քաղաքական դաշտի «հեղափոխական» դերակատարները ընդհանրապես մոլորյալ կարգավիճակում են գտնվում։ Սեփական դեմքը կորցնելու հստակ վտանգի առաջ կանգնած, բայց միևնույն ժամանակ քաղաքական ինքնուրույն հաշվարկի ու քայլերի անընդունակ գործիչ, թե գործիք, հայտնվել են այնպիսի վիճակում, երբ ամենահավանական տարբերակը քաղաքական դաշտից իրենց լիակատար չեզոքացումը, ամբողջական մոռացության մատնվելն ու տարիների ընթացքում այս կամ այն «դաբրոյով» մի կերպ ձեռքբերածի փլուզումն է։
Ընտրական գործընթացները կավարտվեն, հետընտրականն էլ կրկին հանրահավաքային ձևաչափով կարող է զարգանալ։ Օրենսդրական և իրավական գործիքներն էլ այնքան բազմազան ու վստահելի չեն, որպեսզի հասարակական տրամադրություններին և համոզմունքներին համահունչ լուծումներ առաջարկեն։ Ընդհակառակը, ստեղծված իրավաօրենսդրական զինանոցը միայն փլուզված համակարգի կյանքը երկարացնելու համար է ստեղծված։ Հանրության շահերն ամենաքիչն են նկատի առնված։
Խնդիրը հետևյալն է. հասարակությունն իր մեջ ուժ և կազմակերպվածություն կգտնի՞ արդյոք հերթական անգամ չխաբվելու, չհոգնելու, չհիասթափվելու, իր ասելիքն ու իրավունքը պաշտպանելու, իր շահերն ու օրակարգը պարտադրելու համար։ Թե՞ կրկին կհամաձայնի տիրող իրավիճակին և իներցիայի ուժով տուրք կտա հարմարվողականությանն ու անտարբերությանը։
Հեղափոխությունը նախևառաջ մտածողության, իրավատիրության և պատասխանատվության գիտակցության, շահերի և օրակարգի հստակեցման ու պահանջատիրության մեջ է։ Այդ ժամանակ փոփոխության կարելի է ենթարկել նույնիսկ ամենակարծրացած համակարգերն ու անձանց։ Մանավանդ` անձանց։ Ընտրությունը մեկն է. Կա՛մ հենց այժմ ավարտել փլուզման գործընթացը, կա՛մ նորից շարունակել այդ փլուզման ականատեսն ու մասնակիցը լինել։
Ավարտել փլուզման գործընթացը

Արտակ Բշտիկյան
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ