Մեկնաբանություն

09.03.2017 16:20


Ընտրություններ և ռեսուրսներ

Ընտրություններ և ռեսուրսներ

ԱԺ ընտրությունների քարոզչամեկնարկը որոշ դիտարկումներ իրականացնելու հնարավորություն է տալիս։ Մասնավորապես, ակնհայտ է, թե ռեսուրսային (առաջնորդող թիմեր, ծրագրեր, փող, մարդկային ռեսուրսներ, կառույցներ, քարոզչանյութեր և այլն) առումով քաղաքական միավորներն ինչ քաշային կատեգորիայում են գտնվում։

Կազմակերպվածությունն ու ռեսուրսներն այս փուլում կարևոր նշանակություն ունեն և էականորեն կարող են ազդել արդյունքների վրա։

Եթե ընտրություններին մասնակցող ուժերին բաժանենք այս տեսանկյունից, ապա կունենանք երեք խմբեր՝ փոքր, միջին և առաջատարներ։

Սկսենք փոքրից։

Ռեսուրսային առումով ամենաթույլը կոմունիստներն են։ Այս խմբի մեջ է նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը։

Միջին խմբում «Ելք» դաշինքն է։ Ըստ ամենայնի՝ խոստացված ռեսուրսներն այս դաշինքին չեն հատկացվել, քանզի փող տվողները (դժվար չէ կռահել, թե ովքեր) այլ դաշինքի՝ «Կոնգրես–ՀԺԿ»–ին են ավելի շատ օժանդակում (ՀԱԿ–ը ռեսուրսային առումով վատ չի զգում իրեն, ինչը, թերևս, «ներազգային միասնականության» հետևանք է. պատահական չէ, որ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը և «անկախ» մամուլը վատ աչքով չեն նայում այս ուժին), իսկ «Ելք»–ի վրա թողել են իշխանությունների ընդդիմախոսների դեմ ընդդիմություն անելու դերակատարումը։

Դատելով ամենից՝ քարոզչական, կազմակերպչական ու այլ տիպի ռեսուրսներով առաջատարների խմբում են «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը, «Ծառուկյան» դաշինքը, ՀՀԿ–ն, ՀՅԴ–ն ու «Հայկական վերածնունդը»։ Հարցն այն չէ, թե ով ինչպես է օգտագործում այդ ռեսուրսը, և ում մոտ հատկապես որ ռեսուրսային բաղադրիչն է ուժեղ. տվյալ դեպքում մենք արձանագրում ենք «չոր» փաստը՝ հաշվի առնելով մի շարք գործոններ (Բ26–ն, ակնհայտորեն, աշխատում է ՕՐՕ դաշինքի դեմ, քանզի այն միակ ուժն է, որը որևէ կերպ չի վերահսկվում իշխանությունների կողմից)։

Առաջիկա օրերը ցույց կտան, թե ինչպիսի դինամիկա են ապահովում մասնակիցները։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը