Հավանության է արժանացել Ախուրյանի ջրավազանային տարածքի կառավարման պլանի միջոցառումների ծրագիրը
Կառավարությունը հաստատել է Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի 2017-2022թթ. կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները: Հաշվարկվել են Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական և ազգային ջրային պաշարը: 2016-2022թթ. ժամանակահատվածի համար կատարվել է Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի ջրառաջարկի և ջրապահանջարկի վերլուծություն` տնտեսության զարգացման ելակետային սցենարով: Կատարված վերլուծությունները կնպաստեն նաև Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների առավել արդյունավետ կառավարմանը: Այսպիսով՝ կհստակեցվեն Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի ջրօգտագործողների ներառյալ՝ համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները: Գործադիրն հավանություն է տվել նաև Ախուրյանի ջրավազանային տարածքի կառավարման պլանի 2017-2022թթ. միջոցառումների ծրագրին, որի հիմնական նպատակն է հավասարակշռել ջրօգտագործողների, ներառյալ գյուղատնտեսության, ձկնաբուծության, արդյունաբերության, էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները, ինչպես նաև աջակցելու ջրային ռեսուրսների կառավարման համար պատասխանատու մարմիններին, վարչական մարմիններին և հանրությանը՝ ջրային ռեսուրսների ոլորտում որոշումների կայացմանը, և վերջին հաշվով դրանց ռացիոնալ և արդյունավետ օգտագործմանը: Այն հնարավորություն կտա նաև բացահայտել ջրավազանում արտակարգ իրավիճակների հնարավոր ռիսկերը, դրանց կանխարգելման և նվազեցման միջոցառումները:
Հավանության է արժանացել Ախուրյանի ջրավազանային տարածքի կառավարման պլանի միջոցառումների ծրագիրը
Կառավարությունը հաստատել է Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի 2017-2022թթ. կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները: Հաշվարկվել են Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական և ազգային ջրային պաշարը: 2016-2022թթ. ժամանակահատվածի համար կատարվել է Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի ջրառաջարկի և ջրապահանջարկի վերլուծություն` տնտեսության զարգացման ելակետային սցենարով: Կատարված վերլուծությունները կնպաստեն նաև Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների առավել արդյունավետ կառավարմանը: Այսպիսով՝ կհստակեցվեն Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի ջրօգտագործողների ներառյալ՝ համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները:
Գործադիրն հավանություն է տվել նաև Ախուրյանի ջրավազանային տարածքի կառավարման պլանի 2017-2022թթ. միջոցառումների ծրագրին, որի հիմնական նպատակն է հավասարակշռել ջրօգտագործողների, ներառյալ գյուղատնտեսության, ձկնաբուծության, արդյունաբերության, էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները, ինչպես նաև աջակցելու ջրային ռեսուրսների կառավարման համար պատասխանատու մարմիններին, վարչական մարմիններին և հանրությանը՝ ջրային ռեսուրսների ոլորտում որոշումների կայացմանը, և վերջին հաշվով դրանց ռացիոնալ և արդյունավետ օգտագործմանը: Այն հնարավորություն կտա նաև բացահայտել ջրավազանում արտակարգ իրավիճակների հնարավոր ռիսկերը, դրանց կանխարգելման և նվազեցման միջոցառումները:
ՀՀ կառավարություն