Աշխարհ

09.03.2017 14:20


Ադրբեջանում ԱՄՆ դեսպան. «ԼՂ հակամարտության ռազմական կարգավորումը հնարավոր չէ»

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան. «ԼՂ հակամարտության ռազմական կարգավորումը հնարավոր չէ»

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտայի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը շատ երկար է ձգվել, հակամարտության ռազմական կարգավորումը հնարավոր չէ:

Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն։

«Հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքների համար մենք անում ենք այն ամենը, ինչ մեր ուժերի սահմաններում է»,-նշել է դեսպանը՝ հավելելով, որ խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով։

Դեսպանը նաև հիշեցրել է, որ օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Ադրբեջան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը