Թուրքիայում արտակարգ դրությունը ևս 3 ամսով կերկարաձգվի
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն Անկարայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հատարարել է, որ երկրում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվելու է ևս 3 ամսով:
Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Haberler.com»–ին հղումով։
2 անգամ երկարաձգված արտակարգ դրության ժամկետն ավարտվելու էր ապրիլի 19-ին:
Աղբյուրը հիշեցնում է՝ Թուրքիայում 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձից 5 օր հետո հայտարարված եռամսյա արտակարգ դրության ժամկետը 2 անգամ երկարաձգվել էր համապատասխանաբար 2016-ի հոկտեմբերի 11-ին և այս տարվա հունվարի 3-ին: