Քաղաքական

09.03.2017 15:58


Էլինար Վարդանյան. «Համատարած արդարության բացակայությունն է պատճառ դառնում նաև արտագաղթի»

Էլինար Վարդանյան. «Համատարած արդարության բացակայությունն է պատճառ դառնում նաև արտագաղթի»

–Մեր ծրագիրն առաջարկում է լուծումներ, որոնք տեղի կունենան 365 օրվա ընթացքում, որպեսզի ամեն օրվա կտրվածքով յուրաքանչյուր քաղաքացի իր առօրյա կյանքում զգա, թե ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել,–այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամ, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ էլինար Վարդանյանը։

Նրա խոսքով՝ այն վիճակը, որ տիրում է մարզերում և գյուղերում, տիրում է նաև Երևանում, և սոցիալ–տնտեսական վիճակը մի կողմ դրած՝ արդարության պակասը զգացվում է նաև մայրաքաղաքում։

–Համատարած արդարության բացակայությունն է, որ պատճառ է դառնում նաև արտագաղթի։ Բազմաթիվ հարցումներ ցույց են տվել, որ շատ դեպքերում մարդիկ Հայաստանից հեռանում են հենց արդարության պակասի պատճառով,–ասել է Էլինար Վարդանյանը՝ հավելելով, որ մեր հասարակությանն անհրաժեշտ է տալ հնարավորություն, ազատություն՝ ապրելու, արարելու և գործելու, ինչից այսօր և զրկված է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը