–Մենք քարոզարշավին հստակ ծրագրով ենք հանդես գալիս՝ «365 օր. ամենօրյա փոփոխությունների ժամանակացույց», որի իմաստը նրանում է, որ ոչ թե փոփոխությունների մասին հայտարարենք կամ խոստանանք անորոշ ժամանակով, այլ առաջարկենք այնպիսին, համաձայն որի՝ ամենօրյա ռեժիմով հասարակությունը կզգա փոփոխությունները։ Մենք վստահաբար հայտարարում ենք՝ մեկ տարվա ընթացքում երկիրը լուրջ փոխվելու է, եթե ունենանք այն լծակները, որոնցով պետք է իրականացնենք ծրագիրը,–այս մասին մարտի 9–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամ, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը։
Նրա խոսքով՝ իրենց ներկայացրած ծրագիրը շատ իրատեսական է, մասնագիտական փորձաքննություն անցած, զերծ է որևէ պոպուլիստական էլեմենտներից և վստահաբար ներկայացնում է հստակ ժամկետներում իրականացվող գործողություններ։
–Եթե ինչ–որ ձևով չհաջողվի փոփոխություններ կատարել, երկրում մնա նույն վիճակը, ապա կստացվի այսպես. երկիրն աստիճանաբար գլորվում է դեպի անդունդը, քանի որ այն ուժը, որը հասցրել է նման վիճակի, որևէ առաքելություն այլևս չունի։ Ցանկացած քաղաքագիտական տեսության համաձայն՝ «նոնսենս» է ՀՀԿ–ի վերարտադրվելը,– ասել է Ստեփան Մարգարյանը։
Ստեփան Մարգարյան. «Նոնսենս է ՀՀԿ–ի վերարտադրվելը»

7or.am