Քաղաքական

09.03.2017 13:07


Արմեն Մարտիրոսյան. «Իշխանությունները ժողովրդի ձեռքից վերցրել են ամեն ինչ՝ բացառությամբ ձայնի, որն էլ պարբերաբար կեղծում են»

Արմեն Մարտիրոսյան. «Իշխանությունները ժողովրդի ձեռքից վերցրել են ամեն ինչ՝ բացառությամբ ձայնի, որն էլ պարբերաբար կեղծում են»

–Այն, ինչ ես տեսա քարողարշավի ժամանակ՝ մարզեր այցելությունների ընթացքում, ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք փոփոխություններ պետք է անենք։ Այդ համընդհանուր թշվառությունը, հուսալքությունը, անճարակությունը, որին իշխանությունները հասցրել են մեր ժողովրդին, իսկապես անթույլատրելի են,–այս մասին մարտի 9–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ ժողովուրդն ինքնահոսի է մատնվել՝ իշխանությունից լքված և խնդիրների հետ դեմ–հանդիման, քանի որ լուծման ուղիները նվազագույնն են, իսկ հիմնական ելքն էլ ժողովուրդը տեսնում է արտագաղթի մեջ։

–Իշխանությունները ժողովրդի ձեռքից վերցրել են ամեն ինչ՝ բացառությամբ ձայնի, որն էլ պարբերաբար կեղծում են, փորձում են գնել։ Ակնհայտ է, որ իշխանությունն ունի մի քանի թեզ, որի միջոցով փորձում է վերարտադրվել,–ասել է Արմեն Մարտիրոսյանը։

Նա նշել է, որ դրանցից առաջինն այն է, որ իշխանությունները քարոզում են ժողովրդին, որ ոչինչ չի փոխվելու, միևնույն է, իրենք անպարտելի են, երկրորդը առձեռն գումար առաջարկելն է, իսկ երրորդը՝ կեղծ սոցիոլոգիական հարցումները։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը