Լրահոս

09.03.2017 13:10


Պետդեպում պատմել են ՌԴ–ի և Թուրքիայի հետ նոր եռակողմ հանդիպումների մասին

Պետդեպում պատմել են ՌԴ–ի և Թուրքիայի հետ նոր եռակողմ հանդիպումների մասին

ԱՄՆ պետդեպը չի բացառում այն, որ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարներն ԱՄՆ–ում և Թուրքիայում կանցկացնեն եռակողմ ֆորմատով նոր բանակցություններ Սիրիայի հարցով։ Այս մասին հայտարարել է պետդեպի գլխավոր քարտուղար Մարկ Թոները. փոխանցում է «ТАСС»–ը։

Թոների խոսքով՝ Անգլիայում եռակողմ հանդիպման ժամանակ ուսումնասիրվել են նաև «նոր հայեցակարգեր» Սիրիայում 3 երկրների զինված ուժերի միջև միջադեպերի կանխման հարցով։

«Կարող եմ ասել, որ հանդիպման նպատակն էր 3 պետությունների զինված ուժերի միջև բարձր մակարդակի կոնտակտների ընդլայնումը և հակամարտության լուծման բարելավումը։ Չեմ կարող հստակեցնել՝ արդյոք հետագայում ևս նման հանդիպումներ կլինե՞ն,բացառել ևս չեմ կարող»,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը