Կարծիք

09.03.2017 07:31


Է՛հ, փոխեք սահմանումը ու ՀՀԿ վաստակավոր արտիստի կոչում շնորհեք

Է՛հ, փոխեք սահմանումը ու ՀՀԿ վաստակավոր արտիստի կոչում շնորհեք

Եթե ծառայելու են իշխող ուժին, ապա ինչո՞ւ են Հայաստանի Հանրապետության անունից կոչումներ տալիս:
Արմավիրում ՀՀԿ-ի քարոզարշավը վարում էր ՀՀ վաստակավոր արտիստ Ավետ Բարսեղյանը:
Վաղն էլ մեկ այլ մարզում մի ուրիշ ՀՀ վաստակավոր կամ ժողովրդական արտիստ կվարի ՀՀԿ-ի քարոզարշավը...
Է՛հ, փոխեք սահմանումը ու ՀՀԿ վաստակավոր արտիստի կոչում շնորհեք...
ՀՀ վաստակավորի կամ ՀՀ ժողովրդական արտիստի կոչումներ ստացածները մեկ՝ ամպհովանի են բռնում ՀՀԿ ղեկավարի գլխին, մեկ՝ ՀՀԿ-ի քարոզարշավում հանդես են գալիս վարողի դերում, մեկ՝ թամադայություն են անում իշխանական հարսանիքներում...
Պետության անունից ինչո՞ւ եք կոչումներ շնորհում:
Պետք է շնորհել կուսակցության անունից՝ ՀՀԿ վաստակավոր արտիստ, ՀՀԿ ժողովրդական արտիստ, ՀՀԿ շքանշանակիր, ՀՀԿ-ի ոսկե մեդալակիր և այդպես շարունակ...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը