«Արմավիրի բոլոր դպրոցների աշակերտներին, ուսուցիչներին քշեցին քարոզարշավի, թե ինչ ա Հանրապետականն ա, էրեխեքի ձեռը պլակատները տվեցին ու քշեցին հրապարակ: Սաղին՝ ինչքան բյուջետային հիմնարկ կա, դրանց աշխատակիցներին քշեցին այնտեղ, որ լսենք դրանց: Բայց ի՞նչ էին ասում: Ոչ մի բան»,- Արմավիրի մարզում իշխող Հանրապետականի անցկացրած քարոզարշավն այսպես ներկայացրեց Արմավիր քաղաքի դպրոցներից մեկի ուսուցիչը:
Մինչդեռ օրեր առաջ Սերժ Սարգսյանն ասում էր, թե իր անունը ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում չկա, քանի որ հաշվի է առել «ընդդիմության անհանգստությունը», թե կարող է իշխող ուժը վարչական ռեսուրսն օգտագործել:
Պետական հիմնարկների աշխատակիցներին պարտադրանքով նախընտրական հանդիպումներին մասնակից դարձնելն ի՞նչ է, եթե ոչ վարչական ռեսուրսի օգտագործում: Ինչն ակնհայտ դարձավ Արմավիրի մարզում: Պարտադրանքով բազմամարդ հանդիպումներ անցկացնելն իր հերթին, սակայն Արմավիրի մարզում նույն իշխող ուժը տեսավ ու համոզվեց, որ անցած տարիներին ոչ մի խնդիր չի լուծել այստեղ: Անգամ Մեծամորի մշակույթի տան դահլիճի ջեռուցման հարցը չեն լուծել ու եկել «սաթրջան կպնելով» քարոզ էին անում:
Ի դեպ, մի պահ թվաց, թե ՀՀԿ-ն ընտրություններ է անում միայն Ակնալիճ գյուղի բնակչության 20 տոկոսը կազմող եզդիների համար, քանի որ եզդիները ճաշկերույթ էին կազմակերպել ու նաև խոստացան իրենց ձայնը տալ ՀՀԿ-ին: Իսկ արմավիրցիների՝ իրենց հուզող, տարիներ շարունակ չլուծված խնդիրների մասին հնչեցրած հարցերն այդպես էլ մնացին անպատասխան:
Բավական զավեշտական էր արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ելույթը, որից ինքն անգամ ոչինչ չհասկացավ: Միայն հասկանալին այն էր, երբ կրկնեց ՀՀԿ ղեկավարի խոսքը՝ «Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում»:
Խնդալիք: Բայց, ախր, մարդիկ կոնկրետ հարցեր են տալիս, որ այսքան չնչին աշխատավարձով, այսքան ճղճիմ թոշակով ապրել հնարավոր չէ, բացի այդ, աշխատատեղեր չեն ստեղծվել, դպրոցներն ու մանկապարտեզները չեն ջեռուցվում, հիփոթեքային վարկերը խեղդում են և այլն:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ոչինչ չխոստացավ, իսկ մինչ օրս չարվածի մասին էլ ինքն ի՞նչ կարող էր ասել:
Պակաս ծիծաղահարույց չէր նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի բոցաշունչ ելույթը, երբ հայտարարեց, թե իրենք ինչ են կարողացել անել անցած հինգ տարում. «Մենք կարողացանք էս հինգ տարում գալ ընտրությունների ուժեղացած և արդիականացած լուրջ թիմով: Մի թիմ, որն այսօր, իմ խորին համոզմամբ, չունի մրցակից մեր երկրում, մի թիմ, որտեղ թե՛ կրթական ցենզի, թե՛ անցած ճանապարհի, թե՛ գործարար աշխարհում և թե՛ պետական կառավարման համակարգում մեծ հաջողություններ գրանցած անհատներ են հավաքված: Ո՞վ պետք է մրցի այդ թիմի հետ: Այն ուժը, որը երկու հազար հոգի չի կարում հավաքի, որպեսզի լրացնի վստահված անձերի տեղե՞րը ընտրատեղամասերում: Չէ՞ որ դա ուղղակի զավեշտական է, դա ուղղակի անհնար է»:
Ուրեմն, բոլոր ոլորտներում ձախողումներ արձանագրած ուժը հինգ տարի մտածել է, թե ինչ «ուժեղացած և արդիականացած» թիմով պետք է մասնակցի ընտրություններին: Սրանց բանուգործը միայն դա է եղել: Դե, երկիրն ու ժողովուրդն էլ՝ հե՛չ, մի կերպ յոլա կգնա, ավելի ճիշտ՝ դեպի հետ կգնա: Իշխող ուժի համար կարևորը վստահված անձերի քանակությունն ապահովելն է եղել ու միակ «ձեռքբերումը», փաստորեն, դա է եղել: Բա դա քի՞չ բան է: Դրանով է հպարտանում Վիգեն Սարգսյանը: Եվ հեգնում այն ուժերին, որոնք դա չեն «կարում» անել: ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորող թեկնածուն այսպիսի «փաստարկ» է նշում, ինչն էլ բավարար է, որպեսզի համարի, թե իր կուսակցությունը մրցակից չունի:
Հիմա զավեշտը ո՞րն է: Ա՞յն, որ իշխանությունը երկրում կուտակված հիմնախնդիրների փոխարեն կարողացել է լուծել միայն վստահված անձերի քանակի հա՞րցը, թե՞ այն, որ մեկ այլ ուժի դա գուցեև չի հաջողվել: Իրո՛ք, խեղկատակության է նմանվում էս տեսակ «արգումենտով» ընտրապայքարի մեջ մտնելը՝ այն էլ ընտրողների շրջանում վստահություն շահելու ակնկալիքով: Այն ընտրողների, որոնք արդեն 9 տարի գոռում են, որ իշխանությունը նույնիսկ ամենահրատապ, ժողովրդի համար կենսական նշանակության խնդիրները չի լուծել: Փոխարենը՝ հոգացել է միայն սեփական կենսամակարդակի բարձրացման խնդիրը լուծելու մասին, թալանել ու հարստացել է:
Պարտադրանքով նախընտրական հանդիպումներ

Կիմա Եղիազարյան