Հայկ Խաչատրյան. «Հարմարվել ու մի կողմ քաշվել չենք կարող»
Սիրելի՛ մայրեր, կանայք, քույրեր, շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ, ցանկանում, որ այս օրը լինի նոր սկզբի մեկնարկ: Ցավոք, նաև դուք եք այսօր ապրում դժվարին ժամանակաշրջանում, հանդիպում բազմաթիվ առօրեական խնդիրների ու անարդարության: Ցավը բոլորինն է հավասարապես, բայց հարմարվել, առավել ևս՝ մի կողմ քաշվել ու դիտորդի կարգավիճակով նայել չենք կարող, որովհետև հարմարվել նշանակում է ավելի փխրուն դարձնել թիկունքը՝ դատապարտելով մեր երեխաների ու նաև գալիք սերնդի ապագան: Բայց մենք այլ հայրենիք ենք երազում կառուցել, ու նաև ձեզնից յուրաքանչյուրը պետք է իր ակտիվ մասնակցությունն ունենա այդ հայրենանվեր գործին: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ և մաղթում, որ բոլոր փակ դռները բացվեն՝ իրենց հետ բերելով հայրենի երկրում անհոգ ապրելու ու ստեղծագործելու մի նոր ալիք: Եղե՛ք առողջ ու համոզված, որ ապագան լինելու է Հայաստանի քաղաքացունը:
ՕՐՕ դաշինքից պատգամավորության թեկնածու Հայկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից
Հայկ Խաչատրյան. «Հարմարվել ու մի կողմ քաշվել չենք կարող»
Սիրելի՛ մայրեր, կանայք, քույրեր, շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ, ցանկանում, որ այս օրը լինի նոր սկզբի մեկնարկ:
Ցավոք, նաև դուք եք այսօր ապրում դժվարին ժամանակաշրջանում, հանդիպում բազմաթիվ առօրեական խնդիրների ու անարդարության: Ցավը բոլորինն է հավասարապես, բայց հարմարվել, առավել ևս՝ մի կողմ քաշվել ու դիտորդի կարգավիճակով նայել չենք կարող, որովհետև հարմարվել նշանակում է ավելի փխրուն դարձնել թիկունքը՝ դատապարտելով մեր երեխաների ու նաև գալիք սերնդի ապագան: Բայց մենք այլ հայրենիք ենք երազում կառուցել, ու նաև ձեզնից յուրաքանչյուրը պետք է իր ակտիվ մասնակցությունն ունենա այդ հայրենանվեր գործին:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ և մաղթում, որ բոլոր փակ դռները բացվեն՝ իրենց հետ բերելով հայրենի երկրում անհոգ ապրելու ու ստեղծագործելու մի նոր ալիք:
Եղե՛ք առողջ ու համոզված, որ ապագան լինելու է Հայաստանի քաղաքացունը:
ՕՐՕ դաշինքից պատգամավորության թեկնածու Հայկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից