Աշխարհ

08.03.2017 14:55


Մեջլիսի հայ պատգամավորը խոսել է Օսմանյան կայսրությունում կանանց իրավունքների համար պայքարած հայուհիների մասին

Մեջլիսի հայ պատգամավորը խոսել է Օսմանյան կայսրությունում կանանց իրավունքների համար պայքարած հայուհիների մասին

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի կին պատգամավոր Սելինա Դողանը Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Մեջլիսում ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Թուրքիայում ֆեմինիզմի պատմության շրջանակում հայ կանանց պատմությունները դիտավորյալ ստվերում են թողնվում և չեն փոխանցվում սերունդներին:

«Ակօսի» փոխանցմամբ՝ Դողանը բարձրաձայնել է Օսմանյան կայսրությունում կանանց իրավունքների համար պայքարում իրենց մեծ ներդրումն ունեցած հայուհիների մասին, որոնց թվում էին Հայկանուշ Մարկը, Զաբել Եսայանը, Սրբուհի Դյուսափը, Զաբել Ասատուրը, Էլպիս Կեսարացյանը և այլք:

«Մինչ այս երկրի ֆեմինիզմի պատմության մեջ իր արժանի տեղն է զբաղեցնում, օրինակ, Սաբիհա Սերթելը, նրա իսկ ժամանակակից Էլպիս Կեսարացյանի մասին խոսելը ոչ ոքի մտքով անգամ չանցավ: Կանանց ընտրելու և ընտրվելու իրավունքի համար պայքարող և իմ կողմից շատ հարգված Նազիհե Մուհիդդինի մասին գրված պատմություններում ուղիղ 14 տարի կանանց ամսագրի հրատարակմամբ զբաղված Հայկանուշ Մարկի մասին խոսք չկա», - ասել է հայ պատգամավորը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը