Քաղաքական

07.03.2017 17:12


«Նուբարաշենի» ղեկավարությունը թույլ չի տալիս նկարահանում իրականացնել Անդրիաս Ղուկասյանի հետ

«Նուբարաշենի» ղեկավարությունը թույլ չի տալիս նկարահանում իրականացնել Անդրիաս Ղուկասյանի հետ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությունը թույլ չի տալիս նախընտրական քարոզարշավի համար որևէ նկարահանում իրականացնել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով թիվ 4 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված Անդրիաս Ղուկասյանի հետ, որը 2016 թվականի հուլիսի 30-ից ազատազրկման մեջ է։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Անդրիաս Ղուկասյանի կին Անահիտ Թարխանյանը.

–Իհարկե, մենք էլի կփորձենք դիմել, բայց «Նուբարաշենի» ղեկավարությունը մեզ մերժել է: Ամեն պայմաններ այնտեղ ստեղծված են՝ մամուլի ասուլիսներ, նկարահանումներ անելու համար, բայց Անդրիասին թույլ չեն տալիս։

Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի խոսքով՝ քաղաքական նպատակներով են նրան անազատության մեջ պահում, որպեսզի չկարողանա ակտիվ մասնակցություն ունենալ այս ԱԺ ընտրություններին:

Հարցին՝ ինչու է Ղուկասյանը որոշել առաջադրվել ՕՐՕ դաշինքի անունից Անահիտ Թարխանյանը պատասխանել է.

–Անդրիասը 2013 թվականից սկսած՝ համագործակցում էր Րաֆֆիի հետ, իր համար բնական էր շարունակել համագործակցությունը՝ ստանալով Րաֆֆիի կողմից առաջարկ։ Թե՛ Օհանյանը, թե՛ Օսկանյանը ընդունում են Ղուկասյանի՝ քաղբանտարկյալ լինելու փաստը։

7оr.am

Այս խորագրի վերջին նյութերը