«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները, ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել են Տավուշի մարզի Իջևան քաղաք։
Հիշեցնենք՝ ավելի վաղ դաշինքի անդամներն այցելել էին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաք, Բարեկամավան և Կոթի գյուղեր։
Իջևանցիներին ուղղված իր խոսքում Արմեն Մարտիրոսյանը նշել է.
–Պատահական չէ, որ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքն իր նախընտրական քարոզարշավը սկսել է Տավուշի մարզից, որովհետև անվտանգության խնդիրը մեզ համար կարևորագույնն է, և մենք՝ դաշինքի անդամներս, մեր քարոզարշավն սկսում ենք հենց այստեղից՝ այդ ուղերձը հղելով հասարակությանը։ Բայց անվտանգությունը միայն ռազմական չէ. անվտանգության այլ բաղադրիչները մեզ համար ևս կարևոր են՝ տնտեսական անվտանգություն, դեմոգրաֆիկ վիճակ, հասարակության ներսում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտ։ Չինացի զորավարներից մեկին երբ հարցնում են, թե որն է կարևոր բաղադրիչը հաղթանակի համար, ասում է՝ զինվորը, զենքը և ոգին։ Հարցնում են՝ այդ դեպքում 2–րդ կարևոր բաղադրի՞չը որն է, ասում է՝ զինվորը և ոգին, իսկ թե որն է 3–րդ կարևոր բաղադրիչը, պատասխանում է՝ ոգին։ Ուրեմն, մեր երկրի ներսում տեղի ունեցող գործընթացների բարոյահոգեբանական մթնոլորտը մեզ համար ամենակարևորն է։ Այսօր Հայաստանից մեր քաղաքացիներն արտագաղթում են ոչ թե սոցիալ–տնտեսական իրավիճակից ելնելով, այլ բարոյահոգեբանական մթնոլորտից ելնելով։ Սոցիալ–տնտեսականն ընդամենը ածանցյալ է այն ամենի, ինչ տեղի է ունենում մեզ հետ՝ անարդարություն, մոնոպոլ վիճակներ քաղաքականության և տնտեսության մեջ, դատարանների և իրավապահ մարմինների ենթակայություն նախագահական նստավայրին։ Այս ամենը մեզ ամեն օր հուսահատեցնում է։ Բայց մենք իրավունք չունենք այս պարագայում թևաթափ լինել և չպայքարել, ընտրությունը ևս պայքարի միջոց է, և մենք այն շարունակելու ենք իրականացնել։ Մենք գալիս ենք ձեզ «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ» կարգախոսով ներկայանալու։ Սրանք ոչ միայն կուսակցությունների անուններն են, այլ հենց մեր գործունեության դաշտն են լինելու։
Սեյրան Օհանյանը, դիմելով բնակիչներին, ասել է.
–Ըստ էության, յուրաքանչյուր քաղաքակիրթ անձնավորություն հասկանում է, որ չափազանց կարևոր պահեր ենք մենք հիմա ապրում։ Նախընտրական այս քարոզարշավը եզրափակվելու է ընտրություններով, և սահմանադրորեն մեզ տրված իրավունքով ընտրելու ենք միանգամից ՀՀ իշխանությանը՝ մեկ ընտրությամբ։ Ե՛վ Ազգային ժողովը, որը զբաղվելու է օրենսդիր գործունեությամբ, և՛ Կառավարությունն ենք մենք որոշելու, որը պետք է զօրուգիշեր աշխատի, ՀՀ համար զարգացման հնարավորություններ ընձեռի։ Մենք այս խնդրին պետք է շատ լուրջ մոտենանք։ Մենք ձևավորել ենք դաշինք, որում շատ փորձառու անձնավորություններ են։ Դաշինքի ղեկավարությունը ներառում է այնպիսի մարդկանց, որոնք պետական համակարգում բավականին մեծ ունակություններ ունեն, մեծ ներդրում են ունեցել և մեծ փորձ ձեռք բերել։ Եվ՛ պարոն Օսկանյանը, և՛ պարոն Հովհաննիսյանը , և՛ Արմեն Մարտիրոսյանը, և՛ ես մեր աշխատանքի ընթացքում մեր փորձառությունը դնելու ենք մեր երկրի զարգացման համար, բայց որքան էլ մենք ցանկություններ ունենանք փոփոխություններ կատարելու, ծրագրեր մշակենք, որոնց հիմքում ընկած լինեն մեր գործունեության բոլոր ոլորտները, մենք միայնակ չենք կարող որևիցե մի բանի հասնել, եթե այդ ամենը մենք չիրականացնենք մեր ժողովրդի հետ։ Երբ խոսում են հերոսների մասին, հերոսներին բնութագրել այն մթնոլորտից դուրս, որոնցում նրանք հերոսանում են, նշանակում է կողոպտել նրանց հանրային հատկանիշները։ Հերոսներին պետք է բնութագրել այն իրականության մեջ, որտեղ նրանք հերոսանում են, և եթե այսօր ցանկություններ կան պետական կառավարման համակարգի փոփոխություններով և նաև բոլոր ոլորտներում զարգացման ծրարգրեր ներկայացնելով հաջողությունների հասնել, ապա այդ ամենը պետք է տեսնենք մեր ժողովրդի մեջ։ Ըստ էության, հասկանալի է դառնում, որ այսօր՝ այս դժվար ժամանակահատվածում, հերոս է հենց մեր ժողովուրդը։ Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնա՛ և նրանից սովորի՛ր։ Մեր գործունեության հիմքում ընկած են լինելու մեր ժողովուրդը և յուրաքանչյուր անհատակատանություն։ Մենք համապատասխան պայմաններ ենք ստեղծելու յուրաքանչյուր անհատի զարգացման համար, նրա խոսքը հանրությանը լսելի դարձնելու համար, նրանց ազատ և անկախ հնարավորություն ընձեռելու, արարելու, աշխատելու։ Մեր ղեկավարության ժամանակ այդ ազատության բոլոր ուղղություններն ամենաբարձր մակարդակի վրա են դրված լինելու։ Մարդու իրավունքները պաշտպանվելու են մինչև վերջ, այսինքն՝ ոչ մի անձնավորություն հետապնդումների չի ենթարկվելու ոչ մի ուղղությամբ։ Մենք խոսում ենք այսօր անվտանգության մասին՝ հասկանալով, որ մեր անվտանգությունը սկսվում է սահմաններից, և իզուր չէ, որ մեր քարոզարշավը սկսեցինք հենց Տավուշի մարզից։ Սահմանամերձ բնակավայրերում է մեր անվտանգության երաշխիքը, սահմանամերձ բնակավայրերից է սկսվում մեր զարգացման ողջ ընթացքը, սահմանամերձ բնակավայրերն ու այնտեղ ապրող ժողովուրդն են մեր արժանապատվությունը, մեր պատիվը և, ի վերջո, նաև մեր հպարտությունը։ Սրանք լոկ խոսքեր չեն, ինչպես նաև խոսքեր չեն, երբ խոսում ենք հայկական բանակի մասին։ «Հայկական բանակ» հպարտորեն ասված 2 բառի մեջ մենք պետք է տեսնենք տարիների մաքառումը, պետք է տեսնենք տարիների դժվարությունների, փորձությունների և պատերազմի դաժանությունների միջոցով մեզ փոխանցված այն ամենը, որը մենք ձևավորել ենք հայ ժողովրդի համար՝ որպես անվտանգության երաշխիք։ Հասկանալի է, չէ՞, որ յուրաքանչյուր ոք ուզում է ինչ–որ մի բան արած լինի մեր հայրենիքի համար։ Այսօր Կառավարության ձևավորման ընթացքում, հրաժարվելով բոլոր տիպի պաշտոններից, ընդ որում՝ նաև բարձր պաշտոններից, իսկ պարոն Օսկանյանն ու պարոն Հովհաննիսյանը տարիներ առաջ հրաժարվելով իրենց հանգիստ կյանքից ԱՄՆ–ում, մենք կարող էինք հենց այսօր կողքից նայել, բայց արդյոք դա արդարացվա՞ծ կլիներ։ Իհա՛րկե, ոչ, քանի որ մենք ուզում ենք ժողովրդի հետ տեսնել այն արդյունքը, որը անհրաժեշտ է մեր զարգացման համար, և ուզում ենք ժողովրդի հետ տանել այդ դժվարությունը։ Ինձ համար նորություն են քարոզարշավն ու քաղաքական գործունեությունը, բայց ես ուզում եմ մեր ժողովրդի հետ տանջվել, չարչարվել, հասնել ինչ–որ բանի։ Ամենակարևորը՝ արդարության ամրապնդման հարցում ներդրում ունենալ, քանի որ մեր նման երկրները, որոնք չունեն մեծ հնարավորություններ՝ ելք դեպի ծով, արտաքին ենթակառույցներ, տարածաշրջանի խոշոր ծրագրերից զուրկ են, չունեն լուրջ բնական ռեսուրսներ, մենք կարող ենք դժվար իրավիճակից դուրս գալ միայն ու միայն արդարության շնոհիվ։ Խոսում ենք անվտանգության մասին. անվտանգության բաղադրիչները մի քանիսն են, որոնք ներառված են երկիրն ագրեսիային դիմագրավելու ուղղություններում։ Առաջինը երկրի տնտեսությունն է։ Եթե զինվորի ձեռքին զենքն է, որը զինվորի հետ հաղթանակ է բերում, ապա ՀՀ–ում ապրող այլազգիների համար, որոնք Հայաստանն ընտրել են իրենց համար հայրենիք, զենքը տնտեսությունն է։ Եթե այն զարգացած չլինի, մենք չենք կարող մարդուն տալ այն զենքը, որով որ ինքը պետք է պայքարի և հասնի հաջողությունների, որպեսզի անվտանգության համար հիմք ստեղծի՝ բյուջեն ավելանա, բյուջեից հատկացումներ լինեն բանակի համար, որ վերջինիս առջև դրված խնդիրները՝ գրավչություն, ծառայության համար նորմալ պայմաններ, սոցիալական խնդիրներ և, ի վերջո, առաջին գծի ամրապնդում, սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր միջոցների ձեռք բերում։ Այդ ամենը դժվարություններ են, որոնք զօրուգիշեր աշխատելու տեղ ունեն, և մենք ընտրել ենք այդ ճանապարհը մեր թիմակիցների հետ, և բոլոր այդ ուղղություններով մենք աշխատանք ենք տանելու։ Տնտեսությունը պետք է ազատական լինի, մենք պայքարելու ենք մենաշնորհների դեմ, որը սկսվում է հենց սահմաններից։ Մաքսային ծառայություններից է սկսվում տնտեսության մեջ մենաշնորհների ձևավորումը։ Մենք ձևավորելու ենք համաչափ զարգացած տնտեսություն, ինչը նշանակում է, որ տնտեսությունը ոչ թե պետք է լինի մի խումբ մարդկանց մոտ, ոչ թե պետք է մենք ունենանք աղքատության մեծ աստիճան, այլ տնտեսությունը համաչափ պետք է զարգանա։ Աղքատների և մեծահարուստների մեջտեղն ընկած է փոքր և միջին բիզնեսը, որը որ ձևավորել է նաև միջին խաղ։ Փոքր և միջին բիզնեսի համար մենք ձևավորել ենք 5 տարով հարկային արձակուրդ, ազատելու ենք հարկերից 5 տարով, որպեսզի կարողանան իրենց համար հարմար աշխատանք ձևավորել։ Խոսելով անվտանգության մասին՝ պետք է ասեմ, որ անվտանգության արարողները մեր զինվորներն են, մենք պետք է բանակը կարողանանք համալրել ոչ միայն ժամկետային զինծառայողներով, այլ վերջին տարիների համալրման ուղղությամբ պայմանագրային զինծառայողների ավելացման գործընթացը պետք է շարունակենք։ Մեր ծրագրի մեջ կա, որ պայմանագրայինների միջին աշխատավարձը 140.000 դրամից հասնելու է 240.000 դրամի, սպաների աշխատավարձը դառնալու է 480.000 դրամ։ Մենք համապատասխան գործունեություն ենք ծավալելու բնակարանային ապահովման համար։ Նույն այս Իջևանում մենք ունենք բազմաթիվ պահեստազորի սպաներ, զոհված, հաշմանդամ դարձած մեր ազատամարտիկների, մեր ընկերների ընտանիքներ, որոնց բնակարանային պայմանների ապահովման համար միջոցներ ենք պետք։ Պահեստազորի սպաների հարցը լուծելու ենք արագ, և հանրապետությունում շուրջ 2000 զոհվածների և հաշմանդամների ընտանիքներ ստանալու են դրամական հատկացումներ, որոնք անհրաժեշտ են բնակարանային պայմանները բարելավելու համար։ Շատ կարճ ժամանակահատվածում ենք դա իրականացնելու։ Մեր խնդիրները բավականին լուրջ են նաև ժողովրդագրական հարթության մեջ, այսինքն՝ բնակչության արտագաղթ, արտահոսք սահմանային բնակավայրերից դեպի կենտրոններ՝ շրջանային, մարզային կենտրոններ, դեպի մայրաքաղաք։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր հայրենակիցը սահմանում, գյուղացին սահմանին կառչած լինի իր հողից։ Արտոնություններն ավելացնելու ենք, բացի դրանից, նաև միջոցներ ենք ձեռնարկելու ծնելիության աստիճանը բարձրացնելու համար։ Նորից ուզում եմ կրկնել՝ մեր անվտանգության հիմքում պետք է ընկած լինի օրորոցային վրեժը։ Որքան օրորոցները շատանան, այդքան մեր բնակչության քանակը կշատանա, և մենք համատեղ ջանքերով մեր առջև դրված խնդիրներն ավելի հեշտ կլուծենք։ Դրա համար մենք ծրագրավորել ենք մայրական կապիտալի գաղափարը։ Առաջին ծնված երեխայի համար՝ 100.000 դրամ, 2–րդը՝ 500.000. 3–րդ երեխայի ծնվելու դեպքում՝ 1.000.000 դրամ, իսկ 4–րդ երեխայի ծննդի դեպքում՝ 2.000.000 դրամ։ Մայրական կապիտալի չափը լինելու է 3.000.000 դրամ, որպեսզի ծնողները կարողանան տիրապետել այդ գումարներին։ Բավականին լուրջ աշխատանք մենք ունենք կատարելու, բայց նորից եմ ասում՝ մեր աշխատանքի հիմքում պետք է ընկած լինեն արդարությունը և ազնվությունը։ Անվտանգության ապահովման այլ ոլորտներից են ներքին քաղքականությունը, արտաքին քաղաքականությունը, կրթության և գիտության հնարավորությունների օգտագործումը մեր անվտանգության համար։ Մենք կրթության ուղղությամբ բավականին լուրջ միջոցառումներ ենք ձեռնարկելու՝ այն հասու դարձնելու յուրաքանչյուր անհատի, մեր յուրաքանչյուր զավակի համար, որ սովորեն, մեր փոխանցած գիտելիքներն ամրապնդեն։ Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին։ Սիրելի՛ իջևանցիներ, որպեսզի յուրաքանչյուր խավ լուրջ մտածի իր ապագայի համար։ Մեր թիմում են նաև մեծ քանակությամբ ազատամարտիկներ, «Ազատամարտիկների դաշինքը», մեր մարտական ընկերները, ովքեր որ կառուցել են, պաշտպանել են, պայքարել են այս նորօրյա Հայաստանի 25–ամյա պատմությունը կերտելու համար։ Դա նշանակում է, որ նրանք էլ լուրջ գիտակցում են, որ մեր թիմն ընդունակ է իր փորձով մեր երկրի զարգացումը ապահովելու համար։ Իմ համար յուրաքանչյուր զինծառայող և յուրաքանչյուր քաղաքացի նույն հարթության վրա են, կան և կլինեն, դրա համար ժողովրդի հետ, մեր թիմի հետ միասին պայքարելու ենք։ Երկար տարիներ կառավարման ղեկին գտնվող Կառավարությունը լճանում է, միայն լավ բաներն են ուզում տեսնել, թերությունները չեն տեսնում, բայց ես կրկնում եմ, որ մենք ոչ մի թերություն չենք շրջանցելու։ Մենք գնալու ենք այդ խնդիրները ժողովրդի հետ միասին լուծելու։ Իսկ ճիշտ ընտրությունը և ճիշտ աշխատանքը մեզ չափազանց օգնելու են։
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն իր ելույթում նշել է.
–Իշխանափոխության հրամայականն այսօր իսկապես այժմեական է դարձել, դա ժողովրդի պահանջն է արդեն։ Երբ իշխանությունը երկար մնում է իշխանության մեջ, լճանում է, նրանց մոտ ավտորիտար դրսևորումներ են ի հայտ գալիս, բայց այստեղ միայն ժամանակի խնդիրն է։ Այս իշխանություններն արդեն 9–րդ տարին է՝ մենատիրական իշխում են երկրին, բայց խնդիրն այն է, որ այս վերջին 9 տարվա ընթացքում նրանք որևէ արդյունք չեն տվել։ Եթե մենք թույլ տվեցինք՝ այս իշխանությունները վերարտադրվեն, ապա ես վստահեցնում եմ, որ հաջորդ 5 տարիների ընթացքում երկիրը հայտնվելու է ներքևում։ Այս իշխանությունները, հակառակ իրենց բոլոր ձախոուղմներին, անում են ամեն ինչ վերարտադրվելու համար. նույնիսկ Սահմանադրությունն են փոխել։ Այդ փոփոխությունները պետք էին շատ նեղ մարդկանց խմբի համար, որոնք պարտադրեցին դա մեզ բոլորիս, և մենք այօր ստիպված ենք այս ընտրություններին մասնակցել այս նոր Սահմանադրությամբ։ Քվեարկեք այս դաշինքին՝ առանց վիրավորելու և նսեմացնելու այլ քաղաքական ուժի, ես կարող եմ մեր մասին խոսել, քանի որ ես մեզ եմ ճանաչում, ինձ լավ գիտեմ՝ ինչ եմ արել, և ինչ կարող եմ անել։ Մեր ստեղծած եռյակն՝ իր բոլոր համախոհներով, այն քաղաքական ուժն է, որն իսկական այլընտանք կարող է լինել ձեզ համար։ Մենք նաև պետական կառավարման փորձ ունենք։ Աշխատել ենք նախարար, աշխատել ենք, արդյունք ենք տվել, և այդ տարիների մեր ժողովուրդը իր մաշկի վրա իսկապես դրական արդյունք է զգացել։
ՕՐՕ դաշինքի անդամներն այցելեցին Իջևան (լուսանկարներ, տեսանյութ)

7or.am