Աշխարհ

07.03.2017 16:01


Անթալիայում հանդիպել են Թուրքիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ԶՈՒ ԳՇ պետերը

Անթալիայում հանդիպել են Թուրքիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ԶՈՒ ԳՇ պետերը

Մարտի 6-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում հանդիպել են Թուրքիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի Զինված ուժերի Գլխավոր շտաբերի պետերը: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Haberler»–ին հղումով։

Հուլուսի Աքարի, Վալերի Վասիլևիչի, Ջոսեֆ Դունդորֆի եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակին վերաբերող հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ մի շարք այլ հարցեր:

Հանդիպման մասին լուրը հաստատվել է նաև Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի կողմից արված հայտարարությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը