Աշխարհ

07.03.2017 15:55


Էնրիկե Իգլեսիասը և Աննա Կուռնիկովան հանգստանում են Մեքսիկայում (լուսանկարներ)

Էնրիկե Իգլեսիասը և Աննա Կուռնիկովան հանգստանում են Մեքսիկայում (լուսանկարներ)

Իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը և Աննա Կուռնիկովան չեն սիրում ցուցադրել իրենց անձնական կյանքը, այդ պատճառով էլ համացանցում այս զույգի մասնակցությամբ լուսանկար գտնելն իսկական մարտահրավեր է։ Սակայն նույնիսկ լուսանկարների բացակայությունն առիթ չի տալիս կասկածելու, որ նրանք միասին երջանիկ են։ Ներկայումս Էնրիկեն և Աննան անցկացնում են իրենց հանգիստը Մեքսիկայում՝ մտերիմների հետ։ Այս մասին հայտնում է «Elle.ru»—ն։

Չնայած «Instagram»–ի էջերում հայտնված լուսանկարներում նրանք միայնակ են, միևնույն է, նրանց հետևի տեսարանը խոսում է այն մասին, որ տեղանքը նույնն է։ Զույգի հետ են նաև նրանց շնիկները՝ շոկոլադի գույնի լաբրադորը և գերմանական հովվաշան ձագը, որոնց Էնրիկեն և Աննան վերջերս են որդեգրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը