Աշխարհ

07.03.2017 13:50


Շվեյցարիայում տեղի է ունեցել վերջին տարիների ամենաուժեղ երկրաշարժը

Շվեյցարիայում տեղի է ունեցել վերջին տարիների ամենաուժեղ երկրաշարժը

Շվեյցարիայում՝ Գլարուս կանտոնում՝ Օրտստոկ լեռան ստորոտին, տեղի է ունեցել վերջին տարիների ընթացքում ամենաուժեղ երկրաշարժը։ Այս մասին հայտնում է «Blick»–ը։

Նշվում է, որ Ռիխտերի սանդղակով 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է Շվեյցարիայի կենտրոնական հատվածում մարտի 6–ի՝ լույս 7–ի գիշերը Լինտալ քաղաքից մոտավորապես 6կմ դեպի արևմուտք։ Երկրաշարժի օջախը եղել է 5կմ խորության վրա։

Բացի այդ, ստորգետնյա ցնցումներ են զգացվել Բերնի, Արագուի, Ցյուրիխի և Գրաուբյունդենի կանտոններում։

Ներկայումս մասշտաբային ավերածությունների մասին տեղեկատվություն չկա։ Պարբերականի տվյալներով՝ մոտ ժամանակներս սպասվում են մեծաքանակ հետցնցումներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը