Մեկնաբանություն

07.03.2017 11:40


Բ26-ի կոոպերատիվ «Գելափը»

Բ26-ի կոոպերատիվ «Գելափը»

Բաղրամյան 26-ին կից կան ոչ միայն «անկախ» լրատվամիջոցներ, այլ նաև «անկախ» սոցիոլոգիական կենտրոններ: Դրանցից մեկը «Գելափի» անփան տակ գործող կոոպերատիվ սոցիոլոգիական «կանտոռան» է, որի ղեկավար Արամ Նավասարդյանն իրեն շատ ավելի վատ է պահում և շատ ավելի էժանագին բաներ անում, քան հանրությանը հայտնի մյուս «խուրդված» սոցիոլոգները:

Սույն Նավասարդյանի գործն այն է, որ համոզի, թե հայ ժողովուրդն ինքնասիրություն, արժանապատվություն և խելք չունի, ու բացի այդ էլ՝ մազոխիստ է:

Ըստ կոոպերատիվ «Գելափի»՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀ քաղաքացիների մի ահագին մաս քվեարկելու է ՀՀԿ-ի օգտին: Սա, ակնհայտորեն, կեղծիքների նախապատրաստական աշխատանք է: Աշխատանք, որն իր վրա է վերցրել կոոպերատիվ «Գելափը» ներկայացնող Արամ Նավասարդյանը:

Պատահական չէ, որ սրանց «հարցումների» արդյունքները լայնորեն լուսաբանվում են Սերժ Սարգսյանի ընտանիքին պատկանող հեռուստաալիքներով ու «անկախ» մամուլով:

Տվյալ դեպքում հետաքրքիր չէ, թե որքան է կազմում ստի ու կեղծիքի տարածման գործով զբաղվող Ա. Նավասարդյանի «լափը»: Հետաքրքիրն այն է, որ «Գելափի» անվան տակ ընտրակեղծարար տեխնոլոգիա է կիրառվում: Իսկ թե որը պետք է լինի այս ամենին հանրության պատասխանը, կպարզվի ապրիլի 2-ին:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը