Աշխարհ

07.03.2017 11:25


Բեյոնսեն և Բլու Այվին՝ «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի պրեմիերային (ֆոտոշարք)

Բեյոնսեն և Բլու Այվին՝ «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի պրեմիերային (ֆոտոշարք)

Երգչուհի Բեյոնսեն և նրա դուստր Բլու Այվին դարձել են «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի պրեմիերայի աստղերը, որը նկարահանվել է «Դիսնեյի» մուլտֆիլմի հիման վրա։ Մարտի 6–ին Լոս Անջելեսում կայացած պրեմիերային մայր ու դուստր ներկայացել էին «Gucci» բրենդի համապատասխանեցված կանաչ զգեստներով։ Գեղեցիկ լուսանկարները երգչուհին հրապարակել է իր անձնական կայքում։ Այս մասին հայտնում է «harpersbazaar.com»–ը։

Նրանց հետ են եղել նաև ընտանիքի հայրը՝ Ջեյ Զին, ով նույնպես կրել է «Gucci» ապրանքանիշից բաճկոն, սև ջինսեր և «Adidas Stan Smith» մարզակոշիկներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը