Օգնե՛նք «անվտանգությանն ու առաջընթացին». հեռացնե՛նք վտանգի ու հետընթացի պատասխանատուներին
Հայաստանյան ընտրական ցիկլի խորհրդարանական փուլն սկսվեց։ Եվ, ամենայն հստակությամբ, կարելի է արձանագրել, որ իշխանությունները ցանկանում են այն ավարտել հասարակության լիակատար պարտությամբ։ Քաղաքական դաշտի այդ դերակատարների պարտությունն ուղիղ համեմատական է նրանց ուռճացվածությանն ու վարկաբեկվածությանը, սակայն հասարակական պարտության չափաբաժինը համեմատելի է միայն այն հսկայական անտարբերությանը, որը կա քաղաքական կոչված ցանկացած գործընթացի նկատմամբ։
Ընտրական ցիկլի առաջին` նախապատրաստական արարի հիմնական բնորոշիչը, սովետական վատագույն ավանդույթներով ու վարչական և ռեպրեսիվ գործիքների ողջ զինանոցի սարսափահար օգտագործմամբ «ձևավորված» նշանակովի ռեյտինգային թեկնածուներնն ու խղճահարություն առաջացնող անփոփոխ ՀՀԿ ցուցակն էր։ Հենց այս իրավիճակն է, որ լավագույնը ներկայացնում է հասարակության պարտությունը, որն արդյունք է այն լռելյայն համաձայնության ու հանդուրժողականության, որ դրսևորվում է թայֆայական ամբարտավանության ու «բեսպրեդելի» նկատմամբ։
Բայց միևնույն ժամանակ հենց հարմարավետ քաղաքական ճահճի մեջ ընկղմված գործիչներն ու գործիքները թույլ չեն տա երկար վայելել նախընտրական թմբիրը, քանի որ ստիպողաբար հարկադրված են լինելու շատ արագ կրկին գնալու ժողովրդի դուռը` ընտրական ցիկլի քարոզչական արարն ավարտին հասցնելու համար։
Քաղաքական դիրքավորման ու փոխադարձ մեսիջներ ուղարկելու և ուժային շփումների փուլն անցնելուց հետո, խուրներամ թայֆաները կրկին բացելու են ստահոդ խոստումների տոպրակներն ու վարդագույն ակնոցներ բաժանողի ցինիզմով ողողելու են բակերն ու հրապարակները։ Եվ այդ ցինիզմի ու ամբարտավանության հիմնական պատճառը կրկին լինելու է իրենց համար շատ շահեկան հասարակական անտարբերությունն ու պասիվությունը։
Ընտրական ցիկլի ռեյտինգային արարի խիստ անձնավորված լինելու հանգամանքն անհամեմատ դյուրացնում է հասարակությանը թամաշայի մեջ ներքաշելը և «սկանդալային բացահայտումների» և ինտրիգների ախորժալի և հետաքրքրաշարժ զինանոցի օգտագործումը։ Առաջին հայացքից աղմկոտ պատմություններն իրականում միայն, ծանրակշիռ և իրատեսական ծրագրերի բացակայությունն ու սեփական ձախողումներն ու անարդյունավետությունը քողարկելու միջոց են։ Սովետական հարազատ ավանդույթների պահպանման դասական ձևակերպմամբ` «Բանվոր դասակարգի ուշադրությունը շեղելու» փորձված, սակայն անհեռանկար միջոց։
Առաջիկա համապետական ընտրությունների նկատմամբ հասարակական անտարբերության ու անհետաքրքրության առկայության դեպքում է´լ ավելի է ամայանալու առանց այն էլ օրեցօր ճահճացող քաղաքական դաշտը։ 20 տարի ՀՀԿ-ական նույն դեմքերի վարկաբեկվածության, հաճախորդացնելու և հաճախորդանալու անհագ ցանկությունների, փչացնող ու փչացող ելույթների և դատարկաբանությունների, անընդհատ տեղի ունեցող առնետավազքի և ճամբարափոխության, իրական և մտացածին դավադրությունների, «ականապատումների» և «խիզախ ականազերծումների», պրագմատիկ դավանափոխումների, «երկխոսությունների» և «լայնախոհության», աղաղակող անարդյունավետության և ցինիզմի համատարած մթնոլորտում, միակ իրական այլընտրանքը կարող է լինել հասարակական հստակ ձևակերպված մերժումն ու քաղաքական պարտադրանքը, և որի պատասխանատվությունը կարող է ստանձնել միայն չճահճացած և հասարակական իրական պահանջները սեփական մանր շահերից գերադասող ու իրական հասարակական աջակցությունը վայելելու խիզախությունն ունեցող քաղաքական ուժը։
Միայն նմանօրինակ իրավիճակում է հնարավոր ետ բերել ընտրական ցիկլի առաջին արարի հասարակական լիակատար պարտության արդյունքում կորցրած արժանապատվությունն ու մեղմել վիրավորվածության զգացումը։ Միայն քաղաքական հստակ ձևակերպված պահանջի և քաղաքացիական կեցվածքի միջոցով է հնարավոր բացառել ցանկացած փողկապավորի վերամբարձ կեցվածքն ու անամոթ ստախոսությունը չեղած արտագաղթի, աճող տնտեսության, փայլուն արտաքին քաղաքականության, վերցված վարկերի և ժողովրդի վզին փաթաթած պարտքերի արդյունավետության, օրենքի երկիր կառուցելու, «ավազակապետության» դեմ երկխոսությամբ ու մանդատավորված պայքարելու, հարյուրամյա զառամյալությունը նորացված «սկզբունքայնությամբ» ներկայացնելու մասին։
Միայն նմանատիպ հասարակական կեցվածքը հնարավորություն կտա չվախենալ վարպետորեն օգտագործվող «վերահաս» արտաքին վտանգներից և «հնարավոր կորուստներից», աչքներս չորս արած ու ականջներս սրած չսպասել երկրագնդի ցանկացած բևեռից եկող-գնացող ասիչների «դաբրոներին» կամ մատ թափ տալուն, չկարևորել սրա-նրա` իրար հետ լավ կամ վատ լինելու ծիծաղելի ու ընդամենը մանր-մունր «առնետների» տրամադրություններն ու տեղաշարժերը բացահայտող հանգամանքը։
Քաղաքացիական ակտիվ կեցվածքն ու հասարակական ձևակերպված պահանջն են, որ կտանեն բոլոր այն դերակատարների ոտքի տակի հողը, ովքեր հույսները դրել են հենց այդ ակտիվության ու պահանջի բացակայության վրա, որոնք տեղավորվել են իրենց իսկ ստեղծած ճահճում և հավակնություն ունեն այն պարտադրել բոլորին։
Եղած իշխանությունն ու նրա արբանյակներն և սպասավորներնը հավասարապես հեղինակել ու վերաբաժանել են «քաղաքական» շուկան։ Ամեն մեկը զբաղվում է իրեն հատկացված «թուլաբաժնին» հարիր գործով։
Հասարակական տրամադրությունների իրական պատկերը որևէ կերպ չարտահայտող իշխանական դաշտի դերակատարների փոփոխման անհավանականության պարագայում, անհրաժեշտ է անտարբերության իսպառ բացառում և երկրի ու ժողովրդի առջև ծառացած իրական մարտահրավերների լուծման ճանապարհներ գտնելու քաղաքական օրակարգի պատվիրակում այն պետական գործիչներին, ովքեր արդարացիորեն հավակնություն ունեն տնօրինելու մեր երկրի ճակատագիրը։
Որևէ վարկաբեկված ու անբան չինովնիկ, անարդյունավետության և տապալված ծրագրերի մեջ թաղված կառավարիչ, որևէ դատարկաբան և երեսպաշտ խոսնակ ու գործիք, որևէ լիդեր ու «քաղաքական տուսովկա» իրավունք, ունակություն և սրտացավություն չունեն լավագույնս տնօրինելու մեր երեխաների ճակատագիրը։
Հասարակությունը պետք է ձևակերպի իր օրակարգը և ստիպի այլընտրանք առաջադրել ու իր աջակցությամբ պարտադրի պատասխանատվությունը։

Արտակ Բշտիկյան
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ