Կարծիք

07.03.2017 10:25


Նշեք գոնե 10 ձեռքբերում, հետո պատմեք ապագայի պլանների մասին

Նշեք գոնե 10 ձեռքբերում, հետո պատմեք ապագայի պլանների մասին

Արմեն Աշոտյանն Ազատության եթերում հայտարարում է, որ ՀՀԿ-ի քարոզարշավը կառուցելու են ապագա ծրագրերի հիման վրա, և խոսելու են Հայաստանի ապագայի մասին:
Եթե նման բան հայտարարեր մեկ տարվա պատմություն ունեցող ու երբևէ իշխանություն չունեցած կուսակցություն, ընկալելի կլիներ:
Բայց երբ այդպիսի հայտարարություն է անում վերջին 10 տարիներին Հայաստանում բացարձակ իշխանություն ունեցող քաղաքական ուժի ներկայացուցիչը, ապա առնվազն զարմանալ կարելի է:
Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ երկար տարիներ բացարձակ իշխանություն ունեցող կուսակցությունն առաջին հերթին հանրությանը պետք է ներկայացներ, թե ինչպիսի ձեռքբերումներ է ունեցել պետությունն իրենց կառավարման ժամանակաշրջանում, հետո նոր անցներ ապագային:
Հիմա խնդրանք ՀՀԿ-ին՝ նշեք գոնե 10 մասշտաբային ձեռքբերում, ծրագիր, որոնք իրականացվել են 2007-2017թթ ընթացքում, դրանից հետո պատմեք ապագայի պլանների մասին։

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը