Փհենյանն արգելել է Մալազիայի քաղաքացիներին լքել ԿԺԴՀ–ն
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության իշխանություններն արգելել են Մալազիայի քաղաքացիներին լքել Հյուսիսային Կորեայի տարածքը։ Այս մասին հաղորդել է ЦТАК գործակալությունը. փոխանցում է «Reuters»–ը։
ԿԺԴՀ–ի իշխանությունները նման քայլը բացատրել են Մալազիայում գտնվող իրենց քաղաքացիների և դիվանագետների անվտանգության մասին հոգալու փաստով։
Հյուսիսային Կորեայի Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է որոշման մասին ԿԺԴՀ–ում Մալազիայի դեսպանատանը և հույս հայտնել երկու երկրների միջև խնդրի արագ և արդար լուծման մասին։

7or.am