ՀՀԿ–ն ներկայացրեց իրականությունից կտրված երգ ու հոլովակ։ Կեղծ դեմքեր, կեղծ ժպիտներ և Հայաստանից դուրս հաջողության հասած մի քանի հայեր։
Իշխող ուժի նախընտրական հիմնական քարոզչական հոլովակը ուղղակի տապալվեց, նույնիսկ երաժիշտները չդիմացան հանրային ճնշմանը և հրաժարվեցին ՀՀԿ-ից։ Սա աննախադեպ իրավիճակ է. երգի կատարողները հրապարակավ մերժում են երգի պատվիրատուին։
Ռեգին՝ հանուն իշխանության, կամ «Մի գդալ Սեր»ժ
Արժեքները Հայաստանում սրընթաց են այլասերվում։ Երևի մենք ու Ադրբեջանը միակ երկիրն ենք, որտեղ ռեգին հանուն իշխանության է, մնացյալ աշխարհում ռեգին այլ դրսևորում ունի:
Խումբն ափսոս էր։ Իսկապես, ուներ լավ համբավ ու մի քանի լավ երգ։ Օրինակ՝ «Մի գդալ սեր» երգը սիրված էր հասարակության մեջ և լավ տարածվել էր տարբեր սերունդների մեջ։ Երևի հենց այս գործոնը հաշվի առնելով՝ ՀՀԿ գաղափարախոսները որոշեցին անհնար մի խնդիր՝ իրենց պոզիտիվ PR-ը պատվիրել «Ռեինկարնացիային»։ Արդյունքում՝ բնականաբար, տապալվեց ՀՀԿ-ի «ռեինկարնացիան», իսկ սիրված երգը վերափոխվեց «Մի գդալ Սեր»ժ–ի։
ՀՀԿ-ի «ռեինկարնացիայից» անդին

Ափսոս էր խումբը, ափսոս էր ռեգին։
Հայկ Ուսունց