Վահե Սարգսյան. «Մեր փոխնախարարին Թիֆլիսի ռեստորաններ հրավիրելով պարզապես հասկացրել են...»
http://panorama.am/am/society/2010/11/12/qaramyan-sardarapat/ Սույն հղումի տակ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ պարոն Արսեն Քարամյանը մեկնաբանել է, որ իր Վրաստանյան այցը տվել է փայլուն արդյունքներ, իսկ Ջավախքում ամեն ինչ անցել է պատշաճ մակարդակով: Լավ: Հետաքրքիրն այն է, որ ՀՀ փոխնախարարը Ջավախք էր մեկնել իր գերատեսչության կողմից իրականացվող միջոցառմանը մասնակցելու, և Ջավախքում էլ սպասում էին նրա այցին: Իսկ թե ինչու էր վերջինս Բավրայի սահմանակետից, առանց Ջավախքի հողի վրա ոտք դնելու ուղիղ մեկնել Թիֆլիս, մնում է հանելուկ: Իսկ այդ հանելուկի պատասխանը մեկն է. մեր փոխնախարարին Թիֆլիսի ռեստորաններ հրավիրելով պարզապես հասկացրել են, որ ախպեր ջան, Ջավախքում մենք ենք, և առանց մեզ հարցնելու մյուս անգամ չփորձես քիթդ խոթել այնտեղի մշակութային կամ երիտասարդական գործերի մեջ:
Վերջում ավելացնենք, որ վրացական կողմը ձախողել է հերթական պաշտոնյայի հերթական այցը Ջավախք, իսկ պարոն Քարամյանն էլ թող տղավարի կանգնի ու խոստովանի, որ այդ օրերին, մինչ կավարտվեին նախարարության միջոցառումները Ջավախքում, ինքը «պատվավոր աքսորի» մեջ է գտնվել Թիֆլիսում:

Վահե Սարգսյան