Աշխարհ

06.03.2017 12:36


Հոլանդացի քաղաքական գործիչը կողմ է Թուրքիայի նախարարներին «persona non grata» հայտարարելուն

Հոլանդացի քաղաքական գործիչը կողմ է Թուրքիայի նախարարներին «persona non grata» հայտարարելուն

Հոլանդիայի իշխանությունները, ինչպես նաև Գերմանիան, դեմ են, որ Թուրքիայի պաշտոնյաները սահմանադրական հանրաքվեի քարոզարշավն իրականացնեն իրենց երկրների տարածքում:

«ermenihaber.am»–ի փոխանցմամբ՝ Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյութեն «Facebook»-ի իր էջում գրել էր. «Հոլանդիան այն երկիրը չէ, որտեղ այլ երկրներ իրենց նախընտրական արշավները կազմակերպեն: Չենք ցանկանում համագործակցել»:

Ռյութեն այդ կերպ դատապարտել է մարտի 11-ին Ռոտերդամում կայանալիք միջոցառումը, որին նախատեսվում է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավութօղլուի մասնակցությունը:

Ըստ թուրքական «Hurriyet» թերթի՝ Հոլանդիայի աջակողմյան «Ազատություն կուսակցության» առաջնորդ Գիրթ Ուիլդերսը նախատեսվող միջոցառման վերաբերյալ վարչապետ Ռյութեի արձագանքը «շատ մեղմ» է որակել. «Ես լինեի, այլ կերպ կվարվերի: Թուրքիայի կառավարության բոլոր անդամներին «persona non grata» (անցանկալի անձ) կհայտարարեի»:

Աղբյուրը հիշեցնում է՝ Գերմանիայի Գագգենաուի քաղաքապետարանն արգելել էր Թուրքիայում սահամանադրական հանրաքվեի քարոզարշավին նվիրված միջոցառումը, որտեղ ելույթ պետք է ունենար Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:

Այս խորագրի վերջին նյութերը