Քառակուսի գլխով, քառակուսի մտածողությամբ ու թազա փեսու շորերով
Փոխենք աշխարհը... Ա՛յ տնաքանդներ, ձեր սեփական տունը՝ հայրենիքն եք ավերել, հիմա աշխարհը փոխելո՞ւց եք խոսում... Խենթերն են փոխում աշխարհը, ոչ թե ձեր նման քառակուսի գլխով, քառակուսի մտածողությամբ ու թազա փեսու շորերով հերթական անգամ մեյդան մտած ու ձայն գնող ապիկարներդ: Որքա՞ն գումար եք հատկացրել այդ թռի-վռի, «կրեաԾիվ», ֆլեշմոբային մակարդակի քարոզչական տեսահոլովակի նկարահանման համար, որտեղ անգամ չենք տեսնում մի գործ, որն արել եք անցած 9 տարիներին /բացի Տարոնի «ռեմոնտած կռիշներից»/: 1988-ին ծնված երեխային, որը հիմա հայտնի թավջութակահար է, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, «Վաշինգթոն փոսթի» գնահատմամբ՝ «ֆենոմենալ թավջութակահար», այդ երիտասարդին սարքեցիք պալատին խոնարհվող «կուռկուռի ձագ»: Արոնյանի և Աբրահամի ներկայությունն այնքան ինձ վրա չազդեց, որքան երիտասարդ, տաղանդավոր թավջութակահարին՝ Նարեկ Հախնազարյանին ցինիկաբար «օգտագործելու»«փաստը... Լա՛վ, ենթադրենք՝ հայկական ռեգգի խմբի մեներգիչ Ռոլանդ Գասպարյանին էլ մի հատ «Մովսես Խորենացի» մեդալ տվեցիք...Հետո՞... Արժեհամակարգը վարի եք տվել, մինչև ո՞ւր եք գլորվելու, երկիրն էլ ձեզ հետ մինչև ո՞ւր եք գլորելու, ա՛յ դատարկագլուխ ավարառունե՛ր... Թո՛ւ... Աշխարհը չկարողացավ ձեզ փոխել, մնացիք նույնը, Չարենցի բնութագրած տիպը՝ «Դեմքերը, ա՜խ, բութ են այնպես, ասես, շինված են տապարով»: Դուք ո՞նց եք աշխարհը փոխելու...
Քառակուսի գլխով, քառակուսի մտածողությամբ ու թազա փեսու շորերով
Փոխենք աշխարհը...
Ա՛յ տնաքանդներ, ձեր սեփական տունը՝ հայրենիքն եք ավերել, հիմա աշխարհը փոխելո՞ւց եք խոսում...
Խենթերն են փոխում աշխարհը, ոչ թե ձեր նման քառակուսի գլխով, քառակուսի մտածողությամբ ու թազա փեսու շորերով հերթական անգամ մեյդան մտած ու ձայն գնող ապիկարներդ:
Որքա՞ն գումար եք հատկացրել այդ թռի-վռի, «կրեաԾիվ», ֆլեշմոբային մակարդակի քարոզչական տեսահոլովակի նկարահանման համար, որտեղ անգամ չենք տեսնում մի գործ, որն արել եք անցած 9 տարիներին /բացի Տարոնի «ռեմոնտած կռիշներից»/:
1988-ին ծնված երեխային, որը հիմա հայտնի թավջութակահար է, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, «Վաշինգթոն փոսթի» գնահատմամբ՝ «ֆենոմենալ թավջութակահար», այդ երիտասարդին սարքեցիք պալատին խոնարհվող «կուռկուռի ձագ»:
Արոնյանի և Աբրահամի ներկայությունն այնքան ինձ վրա չազդեց, որքան երիտասարդ, տաղանդավոր թավջութակահարին՝ Նարեկ Հախնազարյանին ցինիկաբար «օգտագործելու»«փաստը...
Լա՛վ, ենթադրենք՝ հայկական ռեգգի խմբի մեներգիչ Ռոլանդ Գասպարյանին էլ մի հատ «Մովսես Խորենացի» մեդալ տվեցիք...Հետո՞...
Արժեհամակարգը վարի եք տվել, մինչև ո՞ւր եք գլորվելու, երկիրն էլ ձեզ հետ մինչև ո՞ւր եք գլորելու, ա՛յ դատարկագլուխ ավարառունե՛ր...
Թո՛ւ...
Աշխարհը չկարողացավ ձեզ փոխել, մնացիք նույնը, Չարենցի բնութագրած տիպը՝ «Դեմքերը, ա՜խ, բութ են այնպես, ասես, շինված են տապարով»:
Դուք ո՞նց եք աշխարհը փոխելու...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից