Լրահոս

06.03.2017 12:10


«Հարավային տաք օդային հոսանքների ներթափանցումը շարունակվելու է»

«Հարավային տաք օդային հոսանքների ներթափանցումը շարունակվելու է»

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առաջիկա 4 օրերին հարավային տաք օդային հոսանքների ներթափանցումը շարունակվելու է: Այսօր առկա ամպամածությունն առաջիկա ժամերից աստիճանաբար կնոսրանա, մինչև մարտի 10-ը հանրապետությունում սպասվում է արևառատ և առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կլինի նորմային մոտ, Երևանում գիշերը տատանվելով 0-ի սահմաններում, ցերեկը սպասվում է +10…+12 աստիճան տաքություն»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը