Աշխարհ

06.03.2017 11:31


Լավրովն ու Մամեդյարովը կքննարկեն ԼՂ հակամարտությունը

Լավրովն ու Մամեդյարովը կքննարկեն ԼՂ հակամարտությունը

Ադրբեջանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձի կապակցությամբ պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում, որտեղ այսօր հանդիպելու է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը՝ ՌԴ ԱԳՆ հայտարարությանը հղումով:

Կողմերը կքննարկեն տարածաշրջանային և միջազգային խնդիրներ, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցը:

«Ռուսաստանն ավելի քան 2 տասնամյակ է՝ առանցքային միջնորդ է հանդիսանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր: Հաշվի առնելով մեր ժողովուրդների աշխարհագրական մերձությունն ու ընդհանուր պատմությունը՝ մեզ համար կարևորագույն խնդիր է լուծել այս հակամարտությունը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Գերատեսչությունում նաև նշել են, որ Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերությունը կառուցված է հավասարության, փոխադարձ հարգանքի, բարիդրացիության հիման վրա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը