Աշխարհ

06.03.2017 18:40


Թագավորական ճաշացանկ. ի՞նչ է նախընտրում ուտել Եղիսաբեթ II–ը (լուսանկարներ)

Թագավորական ճաշացանկ. ի՞նչ է նախընտրում ուտել Եղիսաբեթ II–ը (լուսանկարներ)

Եթե դուք կարծում եք, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն ամեն օր թագավորական կերպով է ճաշում, ապա սխալվում եք։

Համաձայն «The Telegraph»–ի տվյալների՝ թագուհին շաբաթը 2 անգամ խոհարար է հրավիրում իր թագավորական հանգրվան, ով ապահովում է թագուհուն ճաշացանկի տարբերակներով, որոնք Եղիսաբեթ II–ն ընտրում է կամ բացառում։

Թագավորական խոհանոցի նախկին խոհարար Դարեն ՄքԳրեյդին նշել է, որ Անգլիայի միապետը քմահաճ չէ և սնվում է ապրելու համար։

«Businessinsider.com»–ն ուսումնասիրել է թագուհու ամենօրյա ճաշացանկը և ներկայացրել նրա նախընտրած ուտեստները։

Թագուհին սկսում է իր օրը թեյով և թխվածքաբլիթներով

Այնուհետև նա նախաճաշում է, ինչը սովորաբար բաղկացած է լինում վարսակի փաթիլներից և մրգերից

Ուտում է նաև ջեմով տոստեր

Երբեմն նախընտրում է նաև կաթնաձվածեղ՝ ապխտած սաղմոնով և գետնասնկով

Թագուհին նախընտրում է շագանակագույն հավկիթներ

Լանչից առաջ նա վայելում է ջին և Դյուբոնե՝ լիմոնի կտորներով և սառույցով

Լանչը պարզունակ է՝ ձուկ՝ բանջարեղենով

Կամ խորոված հավ և աղցան

Ամեն օր նա խմում է կեսօրի թեյը

Ճաշին նա ուտում է տավարի կամ եղնիկի խոյակներ, փասիան կամ սաղմոն

Աղանդերը ներառում է ելակներ կամ սպիտակ դեղձեր

Թագուհին նաև շատ է սիրում շոկոլադ

Իսկ օրը վերջացնում է մեկ բաժակ շամպայնով

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը