«Միավորել եմ իմ ջանքերը ազնիվ ու պարկեշտ մարդկանց հետ»
Հարգելի՛ հայրենակիցներ, Գալիք խորհրդարանական ընտրություններում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով թիվ 9 ընտրատարածքում, որը ներառում է Լոռու մարզը, վարկանշային ընտրակարգով առաջադրվել եմ որպես պատգամավորության թեկնածու: Այն ինքնանպատակ չէ. սա դաշինքի, թիմի և իմ համախոհների պահանջն է: Իմ առաջադրումը նաև նպատակ է հետապնդում ակտիվ մասնակցություն ունենալ երկրում իրական բարեփոխումներ իրականացնելու գործընթացին։ Պետական և համայնքային կառույցներում պատասխանատու պաշտոններում երկարամյա աշխատանքի շնորհիվ ես եկել եմ այն համոզման, որ երկրի զարգացման և ճիշտ ուղով ընթանալու գլխավոր խոչընդոտը հանդիսանում է գործող իշխանական համակարգը, և ներկա պայմաններում հնարավոր չէ ապահովել երկրի զարգացում և առաջընթաց՝ առանց գործող իշխանական համակարգի փոփոխության, ուստի այդ մղումներով ես միավորել եմ իմ ջանքերը նույն կերպ մտածող ազնիվ, պարկեշտ մարդկանց հետ՝ երկրի ներկայիս իրավիճակը բարելավելու համար: Հարգելի՛ հայրենակիցներ, ի դեմս «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի՝ դուք ունեք լավագույն ընտրության հնարավորություն, իսկ մենք ունենք մեծագույն պատասխանատվություն՝ արդարացնելու Ձեր տված յուրաքանչյուր քվեն և իրագործելու հզոր, զարգացող երկիր ունենալու մեր բոլորիս ընդհանուր նպատակները։
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից պատգամավորության թեկնածու Վիկտոր Դարբինյանի ֆեյսբուքյան էջից
«Միավորել եմ իմ ջանքերը ազնիվ ու պարկեշտ մարդկանց հետ»
Հարգելի՛ հայրենակիցներ,
Գալիք խորհրդարանական ընտրություններում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով թիվ 9 ընտրատարածքում, որը ներառում է Լոռու մարզը, վարկանշային ընտրակարգով առաջադրվել եմ որպես պատգամավորության թեկնածու:
Այն ինքնանպատակ չէ. սա դաշինքի, թիմի և իմ համախոհների պահանջն է: Իմ առաջադրումը նաև նպատակ է հետապնդում ակտիվ մասնակցություն ունենալ երկրում իրական բարեփոխումներ իրականացնելու գործընթացին։
Պետական և համայնքային կառույցներում պատասխանատու պաշտոններում երկարամյա աշխատանքի շնորհիվ ես եկել եմ այն համոզման, որ երկրի զարգացման և ճիշտ ուղով ընթանալու գլխավոր խոչընդոտը հանդիսանում է գործող իշխանական համակարգը, և ներկա պայմաններում հնարավոր չէ ապահովել երկրի զարգացում և առաջընթաց՝ առանց գործող իշխանական համակարգի փոփոխության, ուստի այդ մղումներով ես միավորել եմ իմ ջանքերը նույն կերպ մտածող ազնիվ, պարկեշտ մարդկանց հետ՝ երկրի ներկայիս իրավիճակը բարելավելու համար:
Հարգելի՛ հայրենակիցներ, ի դեմս «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի՝ դուք ունեք լավագույն ընտրության հնարավորություն, իսկ մենք ունենք մեծագույն պատասխանատվություն՝ արդարացնելու Ձեր տված յուրաքանչյուր քվեն և իրագործելու հզոր, զարգացող երկիր ունենալու մեր բոլորիս ընդհանուր նպատակները։
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից պատգամավորության թեկնածու Վիկտոր Դարբինյանի ֆեյսբուքյան էջից