Հոլանդիան արգելել է թուրքական իշխանությունների ծրագրած միջոցառումը Ռոտերդամում
Ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացվելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Այս կապակցությամբ իշխանությունները ծրագրում են տարաբնույթ միջոցառումներ՝ արտերկրում բնակվող թուրքերի շրջանում քարոզարշավ իրականացնելու համար:
Ինչպես փոխանցում է «ermenihaber.am»–ը՝ «Haberler»-ին հղումով, Հոլանդիայի վարչապետը դեմ է արտահայտվել թուրքական իշխանությունների այդ մտադրությանը՝ ասելով. «Հոլանդիայի հանրային հարթակները չեն կարող այլ երկրների համար քաղաքական արշավի ասպարեզ լինել: Դա մեզ համար անընդունելի է»:
Վարչապետը տեղեկացրել է, որ Անկարայից ստացել են հանրաքվեի հետ կապված միջոցառումներ անցկացնելու դիմում, բայց նշել է, որ մտադիր չեն համագործակցել այդ գործում: Եվ արդյունքում չեղարկվել է մարտի 11-ին Ռոտերդամում նախատեսվող միջոցառումը, որին պիտի մասնակցեր Թուրքիայի արտգործնախարարը:
Ավելի վաղ նման դիրքորոշմամբ և արգելքով էին հանդես եկել Գերմանիան և Ավստրիան: