Աշխարհ

04.03.2017 13:40


Թուրք-գերմանական հարաբերություններում առկա լարվածությունը չի թուլանում

Թուրք-գերմանական հարաբերություններում առկա լարվածությունը չի թուլանում

Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո սկիզբ առած թուրք-գերմանական հարաբերություններում առկա լարվածությունը չի թուլանում։

Գերմանական պարբերականները կոշտ քննադատության են ենթարկել Թուրքիայի իշխանություններին, անգամ պահանջել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին զրկել շենգենյան վիզայից:

«Tagesspiegel» պարբերականը նշել է, որ Թուրքիայում մարդկանց իրավունքների բացահայտ ու կոպիտ խախտումներից ելնելով՝ Գերմանիան չպետք է այլևս մուտքի վիզա տրամադրի այդ երկրի նախագահին:

Հիշեցնենք՝ Յուջելը կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անօրինական օգտագործման, ահաբեկչության քարոզչության համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Անկարայից ազատ արձակել նրան։

Գերմանիայում էլ չեղարկվել էին Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի հանդիպումն ու ելույթը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը