Աշխարհ

04.03.2017 18:30


«Օսկարի» 8–ամյա աստղ Սանի Փավարը վերադարձել է հայրենիք (ֆոտոշարք)

«Օսկարի» 8–ամյա աստղ Սանի Փավարը վերադարձել է հայրենիք (ֆոտոշարք)

Ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ փետրվարի 26–ին, «Օսկարի» հանդիսավոր արարողությանը «Առյուծ» ֆիլմի փոքրիկ Սարուին մարմնավորող Սանի Փավարը վայելում էր իր աստղային ժամը։ Նա հուզել էր հազարավոր սրտեր, երբ հաղորդավար Ջիմմի Քիմմելը վեր էր բարձրացրել նրան՝ ֆիլմի հայտնի պահը վերստեղծելու նպատակով։

«Օսկարի» 8–ամյա աստղն այժմ վերադարձել է իր հայրենիք՝ Մումբայ, որտեղ նրան սպասում էր ընտանիքը։ Այս մասին հայտնում է «The Daily Mail»–ը։

«Ինձ դուր է գալիս տեսնել իմ ընտանիքին այն հարգանքը վայելելիս, որին նրանք արժանի էին։ Առանց նրանց աջակցության՝ ես ոչինիչ չէի կարող անել»,–ասել է Փավարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը