Աշխարհ

04.03.2017 10:40


ՀՀ հինգ հունահռոմեական ըմբիշներից չորսը բարձրացավ պատվո պատվանդան

ՀՀ հինգ հունահռոմեական ըմբիշներից չորսը բարձրացավ պատվո պատվանդան

Կիեւում ավարտվեց ըմբշամարտի Ուկրաինայի ականավոր մարզիչներին ու ըմբիշներին նվիրված 21-րդ միջազգային մրցաշարի առաջին օրը: Այսօր մրցագորգ մտած Հայաստանի հինգ հունահռոմեական ըմբիշներից չորսը բարձրացավ պատվո պատվանդան: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Սարգիս Քոչարյանը (լուսանկարում) 80 կգ քաշային կարգում հաղթեց բոլոր մրցակիցներին ու նվաճեց հաղթողի կոչումը:

Այս քաշային կարգում Ռաֆիկ Մանուկյանն արժանացավ բրոնզե պարգեւի:

Արծաթ նվաճեց 98 կգ քաշային Արթուր Շահինյանը, իսկ Գեւորգ Ղարիբյանը երրորդ մրցանակակիր դարձավ 59 կգ քաշային կարգում:

Այսօր մրցագորգը կտրամադրվի Կարեն Ասլանյանին՝ 66 կգ քաշային կարգ, Վարշամ Բորանյանին՝ 75 կգ, Մաքսիմ Մանուկյանին՝ 85 կգ եւ Վաչիկ Եղիազարյանին՝ 130 կգ:

Այս խորագրի վերջին նյութերը