Կարծիք

04.03.2017 07:45


Ա՛յ հարակից, թղթերդ պինդ պահած, էս մեր «պադյեզդից» մաքրվիր

Ա՛յ հարակից, թղթերդ պինդ պահած, էս մեր «պադյեզդից» մաքրվիր

Երեկոյան ժամը 21:00-ին դուռը շախով-շուխով թակեցին:
Չբացեցի, ուղղակի հարցրի.
- Ո՞վ է:
- Կազմակերպությունից ենք,- լսեցի տղամարդու խռպոտ ձայնը:
- Ի՞նչ կազմակերպություն:
- Ծխելու հետ կապված հարցում ենք անցկացնում:
- Լսե՛ք, ժամը նայե՞լ եք, կարո՞ղ է՝ ձեզ համար առավոտյան ժամը 21:00-ն է, էս գիշերվա կեսին ի՞նչ հարցում:
- Ուղղակի ուզում էինք իմանալ ծխելուն դե՞մ եք, թե կողմ, եթե ծխում եք, ինչքան եք ծխում, նման հարցեր պետք է տանք...
- Այսինքն՝ քանի՞ հոգով եք ուզում իմանալ:
- Մենակ ես:
- Բա ինչո՞ւ եք հոգնակի թվով խոսում:
- Կազմակերպության անունից եմ խոսում, դրա համար...
- Ձեր կազմակերպությունը գիշերն է աշխատո՞ւմ:
- Չէ, ուղղակի դուռը բացեիք մի տասը րոպեով մեր հարցաթերթիկը լրացնեիք ու վերջ:
- Պայքարի ուրիշ ֆրոնտ չունե՞ք, միայն ծխելու դեմ եք պայքարո՞ւմ: Բարի գիշեր:
- Հարակից հարցեր էլ կան:
- Հարակից նախընտրակա՞ն:
- Դե հա, էլի...
- Ա՛յ հարակից, թղթերդ պինդ պահած, էս մեր «պադյեզդից» մաքրվիր....

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը