Իշխանական լրատվամիջոցները վարչապետի ասածը չգիտես ինչու են վերագրում Սեյրան Օհանյանին: Վարչապետը չի մատնանշել Օհանյանի անունը, չի ասել՝ Օհանյանն է մեղավոր չարաշահումների համար: Նրա խոսքը նույն կերպ կարելի է վերագրել ԼՂՀ ՊՆ-ի ինչպես ներկա, այնպես էլ անցյալի չարաշահումներին: Բայց քանի որ Բ26-ի գրագիրներին հրահանգվել է ամեն տեղ Օհանյանի ստվերը փնտրել, նրանք այս անգամ էլ պահը բաց չթողեցին ու վարչապետի խոսքն ուղղեցին Օհանյանի վրա:
Չնայած Օհանյանն էլ հետ չմնաց՝ պատասխանելով, որ եթե եղել են և այժմ կան չարաշահումներ, թող քննություն անցկացնեն ու մեղավորներին պատժեն: Մարդը ճիշտ է ասում, եթե ինքը մի կաթիլ մեղավոր լիներ, հրապարակավ նման հայտարարություն չէր անի՝ ասելով թող գտնեն՝ «շան գլուխը որտեղ է թաղված»:
Ի դեպ՝ նյութատեխնիկական ապահովման գծով կա պատասխանատու, ում ըստ օրենքի ՝ Սերժ Սարգսյանն է նշանակում, այսինքն՝ նույն այդ վառելիքը համապատասխան պաշտոնյան է վերահսկում: Եվ չի կարելի բացառել, որ Կարապետայանի «նամյոկը» հենց Սերժ Սարգսյանին է ուղղված՝ հաշվի առնելով վերը նշված՝ օրենքով սահմանված կարգը:
Վարչապետը Սերժ Սարգսյանի՞ն նկատի ուներ
Իշխանական լրատվամիջոցները վարչապետի ասածը չգիտես ինչու են վերագրում Սեյրան Օհանյանին: Վարչապետը չի մատնանշել Օհանյանի անունը, չի ասել՝ Օհանյանն է մեղավոր չարաշահումների համար: Նրա խոսքը նույն կերպ կարելի է վերագրել ԼՂՀ ՊՆ-ի ինչպես ներկա, այնպես էլ անցյալի չարաշահումներին: Բայց քանի որ Բ26-ի գրագիրներին հրահանգվել է ամեն տեղ Օհանյանի ստվերը փնտրել, նրանք այս անգամ էլ պահը բաց չթողեցին ու վարչապետի խոսքն ուղղեցին Օհանյանի վրա:
Չնայած Օհանյանն էլ հետ չմնաց՝ պատասխանելով, որ եթե եղել են և այժմ կան չարաշահումներ, թող քննություն անցկացնեն ու մեղավորներին պատժեն: Մարդը ճիշտ է ասում, եթե ինքը մի կաթիլ մեղավոր լիներ, հրապարակավ նման հայտարարություն չէր անի՝ ասելով թող գտնեն՝ «շան գլուխը որտեղ է թաղված»:
Ի դեպ՝ նյութատեխնիկական ապահովման գծով կա պատասխանատու, ում ըստ օրենքի ՝
Սերժ Սարգսյանն է նշանակում, այսինքն՝ նույն այդ վառելիքը համապատասխան պաշտոնյան է վերահսկում: Եվ չի կարելի բացառել, որ Կարապետայանի «նամյոկը» հենց Սերժ Սարգսյանին է ուղղված՝ հաշվի առնելով վերը նշված՝ օրենքով սահմանված կարգը:
Գուրգեն Ամիրխանյանի ֆեյսբուքյան էջից