Կարծիք

03.03.2017 16:40


Փաշինյանը մոռացել է՝ ինչպիսի որակումներ էր տալիս ընդդիմության քննադատներին

Փաշինյանը մոռացել է՝ ինչպիսի որակումներ էր տալիս ընդդիմության քննադատներին

Երեկ Նիկոլ Փաշինյանի մի հոդված աչքովս ընկավ, որտեղ նա քննադատում էր ընդդիմադիր այն գործիչներին, որոնք սեփական քննադատության թիրախ են դարձնում այլ ընդդիմադիր գործիչների՝ մոռանալով, որ իշխանության ղեկին այլ մարդ է նստած, և հենց այդ մարդն է գլխավոր պատասխանատուն այն բացասական երևույթների, որոնց մասին այդ գործիչները բարձրաձայնում են։ Հոդվածը թվագրված էր 2010 թվականով, ամիսն ու օրը չեմ հիշում։

Այդ մարդը, որ այն ժամանակ այդ բացասական երևույթների պատասխանատուն էր, այժ էլ է ղեկավարում մեր երկիրը։ Սակայն այսօր Նիկոլ Փաշինյանը, մոռանալով՝ ինչպիսի որակումներ էր տալիս այն ժամանակ ընդդիմության քննադատներին, ինքն էլ է լծվել այդ նենգ, բայց եկամտաբեր գործին, քննադատության թիրախ էլ ընտրել է Սեյրան Օհանյանին և Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը։

Ընդ որում, քննադատում է դատարկ տեղից. կերոսինի պատմությունը թմբկահարելուց վարչապետն ասաց, թե անորակ վառելիքը կարող է զինտեխնիկայի խափանման պատճառ դառնալ՝ ասելով, թե այդպես եղել է ապրիլյան պատերազմի ժամանակ։ Չգիտեմ՝ որտեղից վարչապետին այդպիսի տեղեկություն, և եթե ճիշտ է, ինչո՞ւ մեղավորները չեն պատժվել։ Չգիտեմ նաև, թե որ զինտեխնիկան է կերոսինով աշխատում, բացի ինքնաթիռներից։ Ինչևէ, Նիկոլը սա, սարքելով մատի փաթաթան, հիմա էլ թմբուկն ուղղել է Սեյրան Օհանյանի դեմ։
Հա, մեկ էլ ասում է, թե նրան անորակ զինվորական կոշիկ է պատահել, ինքն այդտեղից եզրակացրել է, որ բանակում բոլոր կոշիկներն են անորակ, և դրա մեղավոր էլ հռչակել է Սեյրան Օհանյանին։ Սա ընդհանրապես աբսուրդ է. բանակում ծառայողները գիտեն, որ այդ կոշիկի տակը պոկելու համար պետք է դրա հետ չգիտեմ՝ ինչ անել։

Գուցե Սեյրան Օհանյանը մի զինվորական կոշի՞կ նվիրի Նիկոլ Փաշինյանին, որ մարդն էդքան չնեղվի սահմանին փիառվելուց։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը