Կարծիք

03.03.2017 16:00


Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ծրագիրը հուսադրող է

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ծրագիրը հուսադրող է

Oհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի 12-կետանոց ծրագրերին ծանոթանալուց հետո հասկացա, որ մենք ինչքա՜ն լավ կապրենք, եթե դրանցից գոնե 50-60 տոկոսը կյանքի կոչվի: Լսելով Ստեփան Մարգարյանի ներկայացրած դաշինքի ծրագրերը՝ հասկանում ես, որ դրանք բոլորն էլ ժողովրդի հավաքական խնդիրների լուծման պատասխաններն են, որոնց իրականացման դեպքում միայն կունենանք անվտանգ ու առաջ գնացող Հայաստան:

Դաշինքի կետերից մեկում ասվում է՝ պետք է վերացնել կարմիր գծերի ու արագաչափերի բոլոր տեսակի արհեստական տույժ-տուգանքները: Այսինքն՝ ամեն վայրկյան նկարահանող սարքերը թող մեզ չտուգանեն, ասենք, օրինակ, մի քիչ աջ կանգնելու, անվադողը կարմիր գծերի վրա կանգնեցնելու, կողքի վարորդին «թարս» նայելու ու նման այլ բազմաթիվ անհեթեթ, արհեստական, գլխներիս սարքող «խախտումների» համար:

Եվ դաշինքը հենց սա է ասում և որպես օրինակ՝ բերում տաքսու, գազելի վարորդներին, ովքեր 12 ժամ և ավելի աշխատում են, որ 5000-1000 դրամ տուն տանեն, բայց շաբաթը մի քանի անգամ նման անհեթեթ խախտումների պատճառով ամեն անգամ տուգանվում են ամենաքիչը 5000 դրամով:

Ահա և քեզ «բաժակը լցվելու» և արտագաղթի ճամփան բռնելու վառ օրինակ. իր օրվա աշխատավարձը ստիպված է կիսել արհեստածին խախտումներ հորինողի հետ:

Այո՛, համաձայն եմ, թող կարմիր գծերն ու արագաչափերը լինեն, բայց ամեն քայլ ու շարժ թող չարձանագրեն ու չտուգանեն վարորդներին, բացի այդ` պետք է վերանայել գնային քաղաքականությունը, մարդկանց աշխատավարձի չափով պետք է սահմանել տուգանքները: Այնպես որ, այդ կետը, որն իր ծրագրում ներգրավել է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, շատ կարևոր ու հուսադրող է:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը