Աշխարհ

03.03.2017 15:20


Քեթի Փերրին առաջին անգամ մեկնաբանել է Օռլանդո Բլումից հեռանալը

Քեթի Փերրին առաջին անգամ մեկնաբանել է Օռլանդո Բլումից հեռանալը

Օրերս համացանցում տարածվել էր, որ գրեթե մեկ տարի սիրային հարաբերություններ ունենալուց հետո 32–ամյա երգչուհի Քեթի Փերրին և դերասան Օռլանդո Բլումը բաժանվել են։ Այս մասին հայտնում է «Elle.ru»–ն։

Եվ ահա, ժամեր առաջ երգչուհին անձամբ է մեկնաբանել իր բաժանումը սիրացյալից։

«Իսկ ի՞նչ կասեք 2017–ին ամեն ինչի նորովի նայելու մասին։ Դուք կարող եք ընկերնել մնալ և շարունակել սիրել ձեր նախկին սիրեցյալներին։ Այլևս ոչ մի զոհողություն. վայելե՛ք կյանքը»,– նման գրառում է արել Քեթի Փերրին թվիթթերյան իր էջում։

Եվ չնայած այս տողերում աստղը ոչ մի անուն չի մատնանշել՝ նրա երկրպագուները դրանք վերագրել են Օռլանդո Բլումին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը