Քաղաքական

03.03.2017 13:45


Անդրանիկ Գրիգորյան. «ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի Արցախի միջազգային ճանաչման ուղով»

Անդրանիկ Գրիգորյան. «ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի Արցախի միջազգային ճանաչման ուղով»

Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի Արցախի միջազգային ճանաչման ուղով: «Ղարաբաղյան հիմնահարցն ու Հայաստանի զինված ուժերը. նախընտրական ծրագրեր» թեմայով համաժողովի ընթացքում նման միտք է հայտնել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անդրանիկ Գրիգորյանը:

Ըստ բանախոսի՝ Արցախի Հանրապետությունը ժողովրդավարության տեսանկյունից և ինստիտուցիոնալ առումով ավելի կայացած պետություն է, քան Հայաստանը, և վերջինն Արցախից սովորելու բան ունի:

–Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի Արցախի միջազգային ճանաչման ուղով: Դրանից հետո բանակցությունների ընթացքում պետք է քննարկվեն խնդրի լուծման Հայաստանի և Ադրբեջանի տարբերակները: Փոխզիջումների հիման վրա դրա լուծումը չի բացառվում, բայց դա պետք է տեղի ունենա միայն ու միայն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումից հետո,-նշել է Գրիգորյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը