Սա ՀՀ ամենասովորական դպրոցի ամենասովորական դասարան է, սակայն ամեն ինչ այնքան էլ սովորական չէ (լուսանկար)
Սա հայաստանյան ամենասովորական դպրոցի ամենասովորական դասարան է: Սակայն ամեն ինչ այնքան էլ սովորական չէ, որքան թվում է: Գրատախտակի վերևում՝ ՀՀ ԶՈՒ զինանշանի կողքին, փակցված է Սերժ Սարգսյանի նկարը: Հարց ՀՀ ԿԳԹ նախարարին, կրթական բոլոր գերատեսչություններին և մյուս մտահոգ անձանց: Ինչո՞ւ և ի՞նչ նպատակով պետք է մեր երեխաները, որոնց մենք ուղարկել ենք դպրոց՝ ՈՒՍՈՒՄ ստանալու, ամեն անգամ գրատախտակի կողմ նայելիս աչքի առաջ ունենան Սարգսյանի նկարը: Սերժ Սարգսյանն ընդամենը քաղաքական գործիչ է, ով զբաղեցնում է ժամանակավոր պաշտոն՝ կրելով ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ պարտականություններ պետության և քաղաքացիների հանդեպ, և ում հանդեպ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ անգամ պաշտոնավարման ընթացքում ոչ միանշանակ վերաբերմունք ունեն: Ինչո՞վ է առավել Սարգսյան քաղաքացի-քաղաքական գործիչը մյուսներից: Կամ, առհասարակ, կրթօջախում, որը դե յուրե ՉՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾ միջավայր պետք է լինի, ինչի՞ համար են փակցվում ինչ-ինչ քաղաքական պաշտոններ զբաղեցնող մարդկանց նկարները: Սա ի՞նչ է, կա՞ արդյոք որևէ մեկը, ով կկարողանա ադեկվատ պատասխան տալ այս հարցին: Խնդրանք լրագրող ընկերներիս՝ այս հարցը հասցնել համապատասխան վայրեր, եթե, իհարկե, հասկանում և գնահատում եք հարցի հոգեբանական և դաստիարակչական կարևորությունը:
Սա ՀՀ ամենասովորական դպրոցի ամենասովորական դասարան է, սակայն ամեն ինչ այնքան էլ սովորական չէ (լուսանկար)
Սա հայաստանյան ամենասովորական դպրոցի ամենասովորական դասարան է: Սակայն ամեն ինչ այնքան էլ սովորական չէ, որքան թվում է:
Գրատախտակի վերևում՝ ՀՀ ԶՈՒ զինանշանի կողքին, փակցված է Սերժ Սարգսյանի նկարը:
Հարց ՀՀ ԿԳԹ նախարարին, կրթական բոլոր գերատեսչություններին և մյուս մտահոգ անձանց: Ինչո՞ւ և ի՞նչ նպատակով պետք է մեր երեխաները, որոնց մենք ուղարկել ենք դպրոց՝ ՈՒՍՈՒՄ ստանալու, ամեն անգամ գրատախտակի կողմ նայելիս աչքի առաջ ունենան Սարգսյանի նկարը:
Սերժ Սարգսյանն ընդամենը քաղաքական գործիչ է, ով զբաղեցնում է ժամանակավոր պաշտոն՝ կրելով ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ պարտականություններ պետության և քաղաքացիների հանդեպ, և ում հանդեպ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ անգամ պաշտոնավարման ընթացքում ոչ միանշանակ վերաբերմունք ունեն:
Ինչո՞վ է առավել Սարգսյան քաղաքացի-քաղաքական գործիչը մյուսներից: Կամ, առհասարակ, կրթօջախում, որը դե յուրե ՉՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾ միջավայր պետք է լինի, ինչի՞ համար են փակցվում ինչ-ինչ քաղաքական պաշտոններ զբաղեցնող մարդկանց նկարները:
Սա ի՞նչ է, կա՞ արդյոք որևէ մեկը, ով կկարողանա ադեկվատ պատասխան տալ այս հարցին:
Խնդրանք լրագրող ընկերներիս՝ այս հարցը հասցնել համապատասխան վայրեր, եթե, իհարկե, հասկանում և գնահատում եք հարցի հոգեբանական և դաստիարակչական կարևորությունը:
Շնորհակալություն:
Յաշա Սոլոմոնյանի ֆեյսբուքյան էջից