Թուրքիայում բարձրացված Քրդստանի դրոշը թուրք ազգայնականը լաթի կտոր է անվանել
Թուրքիայում Իրաքյան Քրդստանի նախագահ Մեսութ Բարզանիի դիմավորման արարողությունը խիստ զայրույթ է հարուցել թուրք ազգայնականների շրջանում: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը։
Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» նախագահ Դևլեթ Բահչելիին դուր չի եկել Բարզանիի դիմավորման ժամանակ Անկարայի օդանավակայանում բարձրացված քրդական ինքնավարության դրոշը:
Ըստ թուրքական «Yonelishaber.com» կայքի՝ Բահչելին այդ քայլի համար քննադատել է իշխանություններին, իսկ առաջին անգամ Թուրքիայում պաշտոնապես բարձրացված Քրդստանի դրոշն անվանել դրոշակաձողին ամրացված լաթի կտոր:
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Ալթան Թանն էլ քննադատել է Բահչելին հետևյալ խոսքերով. «Ինչո՞ւ է Դևլեթ Բահչելին անհանգստանում քրդերի դրոշից այն դեպքում, երբ չի անհանգստանում Հունաստանի, Հայաստանի ու Բուլղարիայի դրոշներից:Ինչո՞ւ են քրդերն ու թուրքերը հազար տարի ասում, որ եղբայրներ են: Եթե եղբայրներ ենք, ուրեմն ձեր դրոշը մեր դրոշն է, մերն էլ` ձերը: Եթե իրականում եղբայրներ ենք, ապա դրանից չպետք է անհանգստանալ»:
Թուրքիայում բարձրացված Քրդստանի դրոշը թուրք ազգայնականը լաթի կտոր է անվանել
Թուրքիայում Իրաքյան Քրդստանի նախագահ Մեսութ Բարզանիի դիմավորման արարողությունը խիստ զայրույթ է հարուցել թուրք ազգայնականների շրջանում: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը։
Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» նախագահ Դևլեթ Բահչելիին դուր չի եկել Բարզանիի դիմավորման ժամանակ Անկարայի օդանավակայանում բարձրացված քրդական ինքնավարության դրոշը:
Ըստ թուրքական «Yonelishaber.com» կայքի՝ Բահչելին այդ քայլի համար քննադատել է իշխանություններին, իսկ առաջին անգամ Թուրքիայում պաշտոնապես բարձրացված Քրդստանի դրոշն անվանել դրոշակաձողին ամրացված լաթի կտոր:
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Ալթան Թանն էլ քննադատել է Բահչելին հետևյալ խոսքերով. «Ինչո՞ւ է Դևլեթ Բահչելին անհանգստանում քրդերի դրոշից այն դեպքում, երբ չի անհանգստանում Հունաստանի, Հայաստանի ու Բուլղարիայի դրոշներից: Ինչո՞ւ են քրդերն ու թուրքերը հազար տարի ասում, որ եղբայրներ են: Եթե եղբայրներ ենք, ուրեմն ձեր դրոշը մեր դրոշն է, մերն էլ` ձերը: Եթե իրականում եղբայրներ ենք, ապա դրանից չպետք է անհանգստանալ»: