Աշխարհ

03.03.2017 12:15


Դիարբեքիրում պարետային ժամ է հայտարարվել

Դիարբեքիրում պարետային ժամ է հայտարարվել

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Լիջե և Հազրո շրջանների 12 թաղամասերում հայտարարվել է պարետային ժամ: Ինչպես փոխանցում է թուրքական «Haber7» լրատվամիջոցը, պարետային ժամը ուժի մեջ է մտել փետրվարի 2-ից:

«ermenihaber.am»–ի փոխանցմամբ՝ որպես պարետային ժամի հայտարարման պատճառ՝ Դիարբեքիրի նահանգապետարանը նշել է թուրք ուժայինների կողմից քուրդ զինյալների հենակետերի ուղղությամբ ձեռնարկվելիք ռազմական գործողության մասին: Այդ ընթացքում նախատեսվում է ոչնչացնել քուրդ զինյալներին պատկանող մի շարք թաքստոցներ և զինպահեստներ:

Պարետային ժամի մասին հայտարարությունը Դիարբեքիրի նահանգապետարանը հրապարակել է գրավոր: Նշվում է, որ այդ ամենն արվել է՝ ելնելով «Թուրքիայի քաղաքացիների անվտանգության նկատառումներից»: Պարետային ժամը կգործի այնքան ժամանակ, մինչև կհրապարակվի հավելյալ ծանուցում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը