Քաղաքական

05.03.2017 09:45


«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը տվել է նախընտրական քարոզչության մեկնարկը (ֆոտոշարք, տեսանյութ)

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը տվել է նախընտրական քարոզչության մեկնարկը (ֆոտոշարք, տեսանյութ)

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը մարտի 5‐ից սկսել է նախընտրական քարոզչությունը։ Կարգախոսն է՝ «Ժառանգությո՛ւն-համախմբո՛ւմ-հաղթանա՛կ»։

Այսօր վաղ առավոտյան դաշինքի անդամներն այցելել են Եռաբլուր պանթեոն, այնուհետև՝ Հաղթանակի զբոսայգի։

Լրագրողների հետ զրույցում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է՝ այս դաշինքը գնալու է այն քայլերին, որ այսօրվա իշխանությունները փոխվեն:

–Ես բազմիցս ասել եմ ու հիմա էլ ասում եմ՝ միջազգային այն փորձը, պրակտիկան, որ գոյություն ունի քաղաքական վերնախավերի պարբերաբար փոփոխությամբ, մեկը մյուսին լրացնելով, դրականի վրա հենվելով և բացթողումներից ելնելով, համապատասխան վստահություն ձեռք բերելն է ժողովրդի մոտ և համապատասխան կառավարում ձևավորելը: Մենք գնալու ենք լայնամասշտաբ փոփոխությունների և՛ տնտեսության մոդեռնիզացիայի առումով, և՛ քաղաքական այսօրվա ընդհանուր համակարգի փոփոխությանը,–ասել է Ս. Օհանյանը։

Օրվա երկրորդ կեսին տեղի կունենա դաշինքային ակտիվի հավաք, որի ժամանակ կներկայացվի «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ծրագիրը:

Մարտի 6-ից կմեկնարկեն մարզային այցելությունները։ Նախընտրական առաջին այցը կկատարվի Տավուշ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը