Իշխանամետ մամուլից տեղեկանում ենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ-ում անդրադարձել է անորակ վառելիքի խնդիրներին: Վարչապետն ուշագրավ հայտարարություն է արել: Ըստ նրա՝ ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել:
«Անկախ» մամուլը, բնականաբար, Բ26-ի հրահանգով, վարչապետի այս հայտարարությունից անմիջապես հետո սկսեց քարոզչաթիրախ դարձնել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, մինչդեռ Կարապետյանի հնչեցրած կարծիքի կամ տեղեկատվության հասցեատերերն այլ են:
Գաղտնիք չէ, որ վառելիքի շուկայի մասով անձնական շահագրգռվածություն ունի ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը: Եթե կան փաստեր, որ դիզվառելիքը խառնում են կերոսինի հետ ու այդպիսի ապրանք մատակարարում բանակին, և եթե անորակ վառելիքի թեմայով հայտարարությունը նախընտրական պոպուլիզմի շարքից չէ, ապա այդ հարցի պատասխանը պետք է ստանալ Սերժ Սարգսյանից:
Եթե կան փաստեր, որ անորակ վառելիքի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել, ապա այս հարցին պետք է պատասխան տա նաև ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը: Ավելին՝ ԼՂՀ ՊԲ-ն պարտավոր է պաշտոնապես արձագանքել Կարեն Կարապետյանի հայտարարությանը, այլապես լռությունը կարող է դիտվել համաձայնության նշան:
Մի խոսքով, Օհանյանի դեմ «մուտիլովկաներին» պետք է վերջ տալ ու Կարապետյանի հայտարարության մասով երկու սուբյեկտից բացատրություն ստանալ՝
ա. Սերժ Սարգսյանից, ով, որպես գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող մարդ, ուղղակի պատասխանատվություն է կրում բանակի գործունեության համար, և ով հետաքրքրություններ ունի վառելիքի շուկայում,
բ. ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությունից, որն անմիջական պատասխանատվություն ունի ԼՂՀ վարչական տարածքի անվտանգության պաշտպանության հարցում:
Ո՞ւմ էր ուղղված Կարեն Կարապետյանի հարցադրումը

Պետրոս Ալեքսանյան